Ամիսը՝ Նոյեմբերի 2016

  • Տեսուչի ստեղնաշարի մեկ հարվածով վարորդը հայտնվեց երկրորդ շարքում

    [vc_row][vc_column][vc_column_text]

    ՃՈ աշխատակիցները ոչ միայն չգիտեն, թե ինչ է մայթը, այլ նաև չեն տարբերում առաջին և երկրորդ շարքերը:

    Անհիմն հայտարարությու՞ն: Իսկ վերջերս Ճանապարհային ոստիկանության կողմից  ստացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ապացուցում է վերը նշվածը:

    Ներկայացնենք մի դեպք, որը ֆեյսբուքյան էջերում բուռն քննարկումների արժանացավ և մեր աչքից չէր կարող վրիպել:

    Եվ այսպես՝ 24.11.2016թ Մերուժան Համբարձումյանը ստանում է տուգանք, որտեղ հստակ գրված է լինում իրավախախտման մասին: Այն է՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով կատարվել է խախտում՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան / Խորենացի խաչմերուկի հատվածում տրանսպորտային միջոցը տեղակայել է երկրորդ շարքում , որի համար նախատեսված է վարչական տույժ՝ 5000 ՀՀ դրամի չափով: Խախտման մասին որոշումը այստեղ: Որոշմանը կից ներկայացվել է տեսանյութ, ինչը  ՃՈ աշխատակիցների կարծիքով ապացուցում է խախտումը: Այնինչ տեսանյութը վկայում է ՃՈ-ի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բացակայության մասին:

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=JweeSdZxfIY&feature=youtu.be[/minti_video][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][minti_image img=”5521″ lightbox=”1″][/vc_column_inner][/vc_row_inner][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Տեսանյութում հստակ երևում է, որ առկա է մայթ, որի եզրին առկա է դեղին հոծ գիծ, ինչը ցույց է տալիս այն տեղերը, որտեղ կանգառը և կայանումն արգելված են: Կիրառվում է ինքնուրույն կամ 3.27՝ «Կանգառն արգելված է» նշանի հետ (տեսանյութում հստակ երևում է նշանը) և գծվում է երթևեկելի մասի եզրի մոտ (եզրային գծի առկայության դեպքում` դրա փոխարեն) կամ եզրաքարի վերին մակերեսին: Ըստ  տեսանյութի,  անզեն աչքով, պարզից էլ պարզ երևում է, որ ավտոմեքենան տեղակայվել է մայթին զուգահեռ, անմիջական գծանշման կողքին:

    Այսինքն՝ երկրորդ շարքի մասին խոսելն անիմաստ է և քննարկման առարկա չի կարող լինել: Իսկ նման իրավիճակում երկրորդ շարքում տեղակայման համար վարչական տույժի ենթարկելը ոչ թե անփութություն է, այլ մասնագիտական տարրական գիտելիքների բացակայություն:

    Հավելենք նաև, որ, բացի այս ամենից, որոշման մեջ սխալ է գրված հասցեն՝ Մհեր Մկրտչյան / Խորենացի խաչմերուկի փոխարեն պետք է լինի Մհեր Մկրտչյան/ Դեղատան փողոցի խաչմերուկ: Սա պարզ չէ վրիպում է, թե կրկին անլուրջ վերաբերմունք և՛ իրենց աշխատանքի, և՛ տուգանվողի նկատմամբ:

    Եվ եկեք համաձայնե՛ք, որ այսպիսի անգրագետ որոշումներ կայացնելը առաջացնում է ոչ միայն ծաղրանք իրենց աշխատանքի վրա, այլ նաև անվստահություն Ճանապարհային ոստիկանության նկատմամբ:

    Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վստահորեն կարող ենք ասել, որ կարիք ունեն նորից մասնագիտական կրթություն ստանալու, վերհիշելու գծանշումներն ու նշանները, առաջին և երկրորդ շարք, մայթ հասկացությունները և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը: Վատագույն դեպքում գոնե իրենց տեղը զիջեն գրագետ աշխատակիցներին:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Շնիկով աղջիկը «շեղեց» տեսուչին, բայց միևնույնն է «չօգնեց» վարորդին

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Պարզվում է, Ճանապարհային ոստիկանությունը շատ «ինտենսիվ» է աշխատում: Նկատել են խախտում, տեսագրել մի քանի դիրքից ու որոշել տուգանել յուրաքանչյուր դիրքից արված տեսագրման համար: Բանն այն է, որ միևնույն խախտման համար մեկ րոպե տարբերությամբ կազմել են 2 որոշում և փաստորեն, վարչական տույժ նշանակել 2 անգամ: Բայց զավեշտալին այն է,  որ ՃՈ-ի աչքից չի վրիպում ոչինչ, անգամ «շնիկով աղջիկը»: Երևի գրավել էր տեսուչին: Դուք է՞լ զարմացաք: Չգիտես ինչու, բայց արձանագրած խախտման առաջին տեսանյութը կարծես թե կրկես է հիշեցնում. շուն, ուղեկցող աղջիկ, ոլոր-մոլոր արահետ: Հետո նոր հիշել են խախտում կատարող ավտոմեքենայի մասին. «լավ է ուշ, քան երբեք»: Փաստորեն, երթևեկությանը հետևելիս, անօրինական կերպով հետևում են նաև երթևեկությանը չմասնակցող, մայթում ուղղակի քայլող անձանց առօրյաին։ Որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, ահա վարչական տույժ նշանակելու մասին առաջին որոշումը. PIN# 163EGJXCEMVY :

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h3″]Արձանագրած 1-ին խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=uiJNxm8jf6E&feature=youtu.be[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”5487″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][vc_column_text]

    Եվ ահա մեկ րոպե անց,  Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրած միևնույն խախտման համար 2-րդ անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN #165KMTZCFLRW

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h3″]Արձանագրած 2-րդ խախտման տեսանյութը և նկարը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_video]https://www.youtube.com/watch?v=m6pbr8UINcw&feature=youtu.be[/minti_video][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”5485″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][vc_column_text]

    Ուշադրություն դարձրեք այս երկու որոշումներին: Նույն օրը՝ 20.09.2016թ., նույն վայրում՝ ք. Երևան, Թումանյան/Սարյան խաչմերուկի հատվածում, նույն անձը՝ Մարգարիտա Պապիկի Կոստանյանը ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով տուգանվել է 2 անգամ, 1 րոպե տարբերությամբ: Նկարներում ընդգծված են որոշման այն հատվածները, որտեղ ֆիքսվել են խախտման ժամանակահատվածները:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][minti_image img=”5496″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”5497″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Վարորդը, բնականաբար չէր կարող հանդուրժել նման անհեթհեթությունը և դիմել է «Խաչատուրոֆֆ» փաստաբանական գրասենյակ՝ նշված որոշումները  բողոքարկելու և իր բարի համբավը վերականգնելու նպատակով:

    Մաղթում ենք հաջողություն:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

  • ՈՒշադրություն: Նոր Նորքի Գյուլիքևխյան փողոցում տեղի է ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություն

    [vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″ align=”align-left”]Ուշադրություն հատկապես Նոր Նորք համայնքում երթևեկող վարորդներին…
    [/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]

    Հարգելի վարորդներ, ինչպես տեղեկանում է Ճանապարհային ոստիկանությունը,  2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար:

    [/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][minti_image img=”5449″ lightbox=”1″ style=”image_box_border”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Փոփոխությունն ավելի պատկերավոր լինելու համար ներկայացված է այդ հատվածի սխեման՝ համապատասխան ճանապարհային նշաններով:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլիքևխյան փողոցում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/1″][minti_image img=”5451″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Հետևե՛ք www.tuganq.am կայքին, եղե՛ք տեղեկացված:

    Անփորձանք երթևեկություն բոլոր վարորդներին:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][/vc_column][/vc_row]

  • «Կարմիր գծերը» միաժամանակ տաքսիների կայանման վայր: Ո՞վ է ասել, որ երկու «երնեկը» մի տեղ չի լինում

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Հարգելի վարորդներ, այս անգամ ուզում ենք խոսել մի պարադոքսի մասին, որը կարելի է անվանել «կարմիր գիծ, թե՞ տաքսիների կայանատեղի»: Առաջին հայացքից գուցե անհասկանալի թվա, բայց ներկայացված բացատրությունից և նկարներից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Այս կապակցությամբ ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել ՀՀ-ում ընդունված և գործող 2 իրավական ակտերի վրա:
    Այսպես, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն որոշմամբ սահմանված է ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ : Մասնավորապես.

    5.18 նշան— 52.22. 5.16 «Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ», 5.17 «Տրամվայի կանգառի տեղ», 5.18 «Թեթև մարդատար տաքսիների կանգառի տեղ» նշանները կիրառվում են սահմանված երթուղով երթևեկող տրանսպորտային միջոցների համապատասխան տեսակների և թեթև մարդատար տաքսիների կանգառի կետերը նշելու համար:
    Նշանները պետք է լինեն երկկողմանի: Թույլատրվում է միակողմանի նշանները կիրառել բնակավայրերից դուրս բաժանիչ գոտիով ճանապարհի տեղամասում, որտեղ ճանապարհի երկարությամբ բացակայում է հետիոտնային երթևեկությունը:


    կարմիր գիծ
    Միաժամանակ, 2011 թվականի հունիսի 23-ին ընդունած «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ  ՕՐԵՆՔԻ 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է.
    — 2. Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և կարմիր գույնի գետնանշումով, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    [/vc_column_text][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    ԿոմիտասԵվ ահա… Կոմիտաս 45 հասցեն հարող տարածքում հանդիպում ենք մի պարադոքսի, որտեղ նախատեսված է և՛ վճարովի կայանատեղի, և՛ տաքսիների կանգառի վայր: Նկարներում հստակ երևում են կարմիր եզրագծերը և միաժամանակ 5.18 նշանը: Ընդ որում, հարկ է նշել, որ 5.18 նշանը տեղադրված է օրենքի կոպիտ խախտումով, քանի որ, ինչպես արդեն մեջբերել էինք,  ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն որոշմամբ նախատեսված է, որ «նշանները պետք է լինեն երկկողմանի: Թույլատրվում է միակողմանի նշանները կիրառել բնակավայրերից դուրս բաժանիչ գոտիով ճանապարհի տեղամասում, որտեղ ճանապարհի երկարությամբ բացակայում է հետիոտնային երթևեկությունը»:

    [/vc_column_text][minti_headline type=”h3″ align=”align-left”]Նշվածն ավելի պարզ լինելու համար դիտե՛ք ֆոտոշարքը:[/minti_headline][minti_imageslider ids=”5423,5424,5425,5426,5427,5429″][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ստացվում է, միևնույն վայրում կա 2 կայանատեղի՝ անվճար տաքսիների համար, և վճարովի մնացած բոլոր ավտոմեքենաների համար: Շատ հնարամիտ քայլ բոլոր մեքենաներին տուգանելու համար. տաքսիները՝ տեսնելով 5.18 նշանը, հանգիստ խղճով կկայանեն այդ վայրում, առանց ենթադրելու, որ տուգանվելու են «կարմիր գծերի» վրա առանց պետտուրքի վճարման կայանելու համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցները նկատելով  «կարմիր գծերը», կվճարեն տուրքը և կկայանեն այդտեղ, առանց ենթադրելու, որ տուգանվելու են տաքսիների համար նախատեսված վայրում կայանելու համար:

    Մնացած մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

    Հետևե՛ք երթևեկության կանոններին, եղե՛ք պաշտպանված օրենքով:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
  • Եվս մեկ հաղթանակ, անհիմն ակտը բեկանվեց

    Եվս մեկ հաղթանակ  Տիգրան Քեյանի կողմից

    Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված առանց հիմքերի ակտը բեկանվեց:

    ՃՈ-ի աշխատակիցը արձանագրություն էր կազմել վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու համար, որին հայցվորը առարկել է և արձանագրությունում նշել է առարկության մասին: Որից հետո հայցվորը ենթարկվել  է վարչական տուգանքի 5.000 ՀՀ դրամի չափով։ Հայցվորը գտնում է, որ իր նկատմամբ կայացված որոշումն անօրինական է, չի բխում գործող օրենսդրության պահանջներից մի քանի  պատճառաբանությամբ և հիմնավորումներով: Ըստ օրենքի ՃՈ աշխատակիցը իրավունք ունի տուգանելու միայն բավարար ապացույցներ ունենալու դեպքում, ինչը այս դեպքում բացակայում էր: Հարկ է նշել, որ եթե վարորդը առարկություն է ներկայացնում, ապա ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը: ՃՈ աշխատակիցը պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք  վարչական իրավախախտում, արդյոք նա ենթակա է վարչական պատաuխանատվության, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։ Վերջինս պատախանող կողմը չի կատարել  և Տիգրան Քեյանի կողմից ձեռքի միջոցով հեռախոսակապից օգտվելու փաստի հաստատման վերաբերյալ որևէ ապացույց դատարան չի ներկայացրել։

    Փաստորեն, Տիգրան Քեյանի կողմից իրավախախտումը կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել օրենքի պահանջներով: Այս ամենից ելնելով՝  դատարանը  վճռեց Տիգրան Քեյանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից  կազմված որոշումն ամբողջությամբ։ Դատական նիստը անց է կացվել կողմերի բացակայությամբ և այն վարել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը:

    Հ. Գ. Այս ամենից պարզ է դառնում, որ բացի սխալ որոշումներ կայացնելուց, մեր ՃՈ աշխատակիցները հեռու են ՀՀ օրենքներից և առանց լիարժեք ապացույցների կազմում են արձանագրություններ, բացվում է վարչական վարույթ, նշանակվում է վարչական տուգանք՝ ծախսելով և վատնելով թե իրենց, թե քաղաքացիների թանկագին ժամանակը, իսկ  պետությանը պատճառելով վնաս՝ 4000 ՀՀ դրամի չափով:

    Եվ անկախ այս ամենից, սիրելի’ վարորդներ, կարգապահ լինելուց բացի եղեք տեղեկացված, պաշտպանեք Ձեր իրավունքները և իմացե’ք, որ ավտոմեքենայի սրահը համարվում է Ձեր սեփականությունը, և ոչ ոք իրավունք չունի ներխուժել այնտեղ, նկարել, դիպչել առանց սեփականատիրոջ թույլտվության, ինչպես նաև եթե պետավտոտեսուչը կրում է տեսախցիկ, ապա կարող եք պահանջել, որպիսի այն անջատի և չնկարահանի ավտոմեքենայի սրահը:

    Բայց և այնպես, խուսափեք վարելու ընթացքում ձեռքի միջոցով հերախոսից օգտվելուց՝ ապահովագրելով Ձեզ և շրջապատին հնարավոր վթարներից:

    Դատական գործին առնչվող նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Գծանշում, թե՞ ճանապարհային նշան

    Գծանշում, թե՞  ճանապարհային նշան

    Կարծես թե հեշտ հարց, որին պետք է ճիշտ  պատասխանի յուրաքանչյուր վարորդ, բայց արի ու տես, որ կարիք կա նորից կրկնելու և ինչու ոչ սովորելու նրանց նմանություններն ու տարբերություններն, առաջնայնությունը երկուսի առկայության դեպքում, ինչպես նաև կրկնել ճանապարհային նշանների և գծանշումների այբուբենը:

    Ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են իմանալ և անշեղորեն պահպանել ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջները:

    ճանապարհային նշանները

    Եվ այսպես՝ ճանապարհային նշանները լինում են 8 տեսակի՝

    1. նախազգուշացնող,
    2. առավելության,
    3. արգելող,
    4. թելադրող,
    5. հատուկ թելադրանքի,
    6. տեղեկատվության,
    7. սպասարկման,
    8. լրացուցիչ տեղեկատվության

    Վերջիններս արդեն իսկ բացատրում են իրենց նշանակությունը:

    Ճանապարհային գծանշումները

    Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի` հորիզոնական,  ուղղաձիգ:
    Հորիզոնական գծանշումները դրանք երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում են`

    1. մշտական, որը սպիտակ գույնի է, բացի` կանգառն ու կայանումն արգելող (1.4), կայանելն արգելող (1.10) և  հետիոտնային անցումը ու հետիոտների շարժման ուղղությունը ցույց տվող գծանշումներից (1.14.1, 1.14.2), որոնք դեղին գույնի են, և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը ցույց տվող գծանշումներից (1.7),  որոնք կարմիր գույնի են,
    2. ժամանակավոր, որը նարնջագույն է:

    Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:

    Առաջին հայացքից թվում է, թե նշաններն ունեն առավելություն գծանշման նկատմամբ, իսկ ժամանակավոր նշաններն երկրորդային են և կարելի է նույնիսկ չնկատել դրանց: Բայց ո՛չ. ամենևին էլ այդպես չէ:
    tuganq am
    Հարկ է նշել, որ ճանապարհային նշանները և գծանշումները հավասարազոր են, և մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի: Բայց այս երկուսի նկատմամբ առավելություն ունեն ժամանակավոր տեղադրված ճանապարհային նշանը, որը տարբերակում են շարժական կանգնակի վրա տեղադրված լինելով, և ժամանակավոր նարնջագույն գծանշումը:
    Այսինքն՝ որպիսի ճիշտ կողմնորոշվել, թե որ նշանին հետևել, ապա պետք է նախ իմանալ, թե որոնք են ժամանակավոր նշաններն ու գծանշումներն, այնուհետև սովորել տարբերակել դրանք մշտականներից և հետևել առաջնային նշանին:

    Մեր սիրելի վարորդներին ևս մեկ անգամ խնդրում ենք լինել կարգապահ, տեղեկացված և անհրաժեշտության դեպքում ժամանակ առ ժամանակ չզլանալ ու վերհիշել ճանապարհային երթևեկության բոլոր նշաններն ու գծանշումները:

  • 2րդ շարքում կայանելն արգելվում է

    2րդ շարքում կայանելն արգելվում է

    Այս հոդվածում կխոսենք կանգառ կայանման՝ մասնավորապես 2րդ շարքում կայանելու մասին։

      Նախ եկեք հասկանանք ի՞նչ է կանգառը և կայանումը։ Մինչև 5 րոպե կամ ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կայանումը 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

    Այն վայրերին, որտեղ կանգառն արգելվում է

    Մի քանի կետով անդրադառնանք այն վայրերին, որտեղ կանգառն արգելվում է Կանգառն արգելվում է՝

    1.  Մայթերին, բացառությամբ Կառավարության որոշմամբ նախատեսված կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
    2.  Երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
    3.    Այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի կամ բաժանարար գոտու և հոծ գծի միջև տարածությունը 3 մ֊ից պակաս է.
    4.    Հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
    5.    Երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
    6.    Խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
    7.    1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.
    8.   Այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:

    Պետք է հիշել՛

    Կայանման արգելման մասին պետք է հիշել, որ կայանումն արգելվում է այն բոլոր վայրերում,որտեղ կանգառն արգելված է։ Նաև կայանումն արգելվում է բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա և երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

    Երկրորդ շարքում կայանման մասին

    Հիմա անդրադառնանք երկրորդ շարքում կայանմանը: Բոլորս էլ հանդիպած կլինենք այնպիսի փողոցների, որտեղ երթևեկելը գրեթե անհնար է դառնում բազմաթիվ շարքերում կայանված մեքենաների պատճառով: Բոլորս էլ գիտենք, որ մեր քաղաքում կայանման վայր գտնելը մեծ խնդիր է, քաղաքի կենտրոնական մասերում նույնիսկ ազատ կարմիր գիծ չես գտնում կայանման համար։ Երկրորդ շարքում մեքենա կայանելիս դուք ոչ միայն խոչընդոտ եք ստեղծում այլ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, այլ նաև զերծ չեք մնում տուգանվելուց: Դուք նաև թույլ չեք տալիս առաջին շարքում օրենքով կանգնած մեքենայի վարորդին դուրս գալ կայանատեղիից: Երկրորդ շարքի մեքենայի վարորդին գտնելու համար գուցե ժամեր հարկավոր լինեն։

    Հարգելի վարորդնե՛ր, մեքենան կայանելիս հիշեք, որ երկրորդ շարքում կայանելն արգելվում է,դրանով խոչընդոտ եք դառնում երթևկության համար և հնարավոր է, որ մի օր դուք էլ հայտնվեք նմանատիպ բարդ իրավիճակում։ Պահպանե՛ք կանգառի և կայանման կանոնները և մի կայանեք մեքենան այնտեղ, որտեղ կայանելն արգելվում է։

  • ԴԱՀԿ ուշացած ծանուցումներ

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Այս հոդվածով կանդրադառնանք բոլորին հուզող մի շատ կարևոր թեմայի. ինչպե՞ս վարվել, եթե ստացել եք բռնագանձման մասին ծանուցում մի քանի տարի առաջ կատարած խախտման վերաբերյալ։ Շատերը, վերջին ժամանակներս, հարկադիր ծառայությունից ստանում են ծանուցումներ՝ կապված ՃՈ-ի նակխին տուգանքների հետ, որոնք կատարվել են դեռևս 2013-2014 թվականներին։ Ու շատերը անորոշության մեջ չգիտեն, թե ի՞նչ անեն։ Մշտնջենական տանջող հարց՝ օրինական է, թե՞ ոչ, վճարել, թե՞ ոչ։ Արդյո՞ք բողոքարկումն արդյունք կտա։ Իսկ ի՞նչ հիմքով բողոքարկել։ Պարզվում է, որ նման տուգանքների բռնագանձումը օրինական չէ։ Իսկ որտե՞ղ գտնել մեղավորներին։ Կատարեցինք իրավական վերլուծություն, և հետաքննությունը տարավ ԴԱՀԿ ծառայության դռները։ Չնայած, որ ՃՈ-ի գործողությունները նույնպես անօրինական են, սակայն հիմնական անօրինականությունը բխում է ԴԱՀԿ-ի ծառայության գործողություններից։

    Հ.Գ. Ձեզ հասցեագրված ԴԱՀԿ գրությունում նմանատիպ թերություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմեք «Վարորդի Ընկեր» ՀԿ կամ Խաչատուրովի փաստաբանական գրասենյակ:

    Շատերի պես ես էլ չգիտեի, սակայն այդ հարցը մնացածի պես տանջում էր, ու չէի կարողանում գտնել ճիշտ պատասխանը և իրավական հիմքը։

    Իհարկե, շատ վարորդներ անտեղյակ են և չգիտեն ինչպե՞ս վարվել տվյալ պարագայում: Եկե՛ք հարցերի միջոցով փորձենք պարզել ի՞նչ քայլերի միջոցով կարելի է խուսափել այսպիսի անօրինական գումարներ վճարելուց: Այս հարցում մեզ կօգնի «Վարորդի ընկեր» պրոֆեսիոնալ թիմը, որը արդեն հասցրել է շատերին օգնել իր խորհուրդներով։ Եվ այսպես. 

    Քայլ առաջինԻ՞նչ պետք է անել ծանուցում ստանալուց հետո։

    Ծանուցում ստանալուց հետո պետք է ստուգել, թե ո՞ր ամսաթվի խախտման համար է ուղարկվել հարկադիր կատարման նամակը։ Եթե տեսնում եք, որ խախտում կատարելուց հետո անցել է 1 տարուց ավել և նոր եք ծանուցվում, ապա անպատճառ կարող եք բողոքարկել։ Քանի որ պարզվում է, որ ՎԻՎ օրենսգրքի 302-րդ հոդվածը թույլ չի տալիս մեկ տարուց ավել վաղեմություն ունեցող տուգանքները ուշացումով ուղարկել ԴԱՀԿ։ Հիմա կասեք, եթե ՃՈ-ն արդեն ուղարկել է հարկադիր, բա ի՞նչ անի ԴԱՀԿ-ը։ Վարորդներին օգնում է նաև ԴԱՀԿ ծառայության մասին օրենքը, համաձայն որի հարկադիր կատարման ուղարկված կատարողական թերթերը ԴԱՀԿ ծառայողի կողմից ենթակա են մանրակրկիտ ստուգման։ Եվ եթե տուգանքը մեկ տարուց ավելի ուշացմամբ է ուղարկվել հարկադիր կատարման, ապա ԴԱՀԿ ծառայողը պարտավոր է այն հետ ուղարկել ՃՈ, որը սակայն չի կատարվում։ Հետևաբար հենց ԴԱՀԿ ծառայության աշխատակցի սխալ գործողության պատճառով է հարուցվում կատարողական վարույթ և անփութորեն արգելանք դրվում վարորդի հաշիվներին և անօրինական կերպով ակտով սահմանված գումարը փորձում հարկադիր կարգով բռնագանձել։

    Նախ, պարտավոր է ստուգել խախտում կատարողի անձնական տվյալները, քանի որ շատ ենք հանդիպում դեպքերի, երբ ծանուցումը ուղարկում են նույն անուն ազգանունով լրիվ այլ մարդու, կամ ուղարկում են նույն հասցեով, բայց պապիկի փոխարեն անչափահաս թոռնիկին։

    Հաջորդ քայլը.

    Հաջորդ քայլով պետք է ստուգի ակտի օրինականությունը՝ ակտը անբողոքարկելի է, թե՝ ոչ։ ԴԱՀԿ ծառայողը ստուգում է անձի ծանուցված լինելու փաստը։ Այսինքն, ակտի ծանուցումից երկու ամիս անց անձին փորձ արվե՞լ է ծանուցել փոստով։ Եթե այդ տեղեկությունը նույնպես ստուգվել և հաստատվել է, ծառայողը անցնում է հաջորդ վավերապայմաններին։ Ստուգվում է ակտի կատարման ժամկետները։ Ինչպես նշել էինք ՃՈ-ի տուգանքների դեպքում, այն կազմում է մեկ տարի։ Այսինքն, եթե ակտի կայացման օրվանից անցել է մեկ տարի ու ՃՈ-ն այդ մեկ տարվա ժամկետի բացթողմամբ՝ ուշացումով դիմել է ակտի հարկադիր կատարմանը, ապա հնարավոր է բողոքարկել։

    Այսքանից հետո ԴԱՀԿ ծառայողը պարտավոր է մերժել կատարողական վարույթի հարուցումը ու հետ ուղարկել կատարողական թերթը։ Ստացվում է, որ կա պարտք, սակայն բացակայում է այն բռնագանձելու մեխանիզմը։

    Բայց քանի որ ԴԱՀԿ-ն հետ չի ուղարկում կատարողական վարույթները, այլ փոխարենը օրենքի խախտմամբ հարուցում է կատարողական վարույթ՝ նպատակ ունենալով հետագայում անօրինական կերպով բռնագանձել տուգանքի գումարը՝ դրան հավելելով հարկադիր կատարման ծախսը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր վարորդի խորհուրդ է տրվում՝
    1
    ստուգել, թե ԴԱՀԿ ծառայողի գանձման որոշմամբ արդյ՞ոք պահպանված են վավերապայմանները, արդյո՞ք Ձեզ է հասցեագրված որոշումը, ճի՞շտ է լրացված անուն, ազգանուն, հասցե և այլ անձնական տվյալները։
    2
    . Պահպանվել է արդյո՞ք ծանուցման կարգը։
    3. Պահպանվել են արդյո՞ք կատարման ժամկետները։ Այսինքն չի խախտվել արդյո՞ք 1 տարում ակտը ԴԱՀԿ-ին ուղարկելու պահանջը։

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Իսրայելի փողոցների տեսանելի ճանապարհային նշաններն ու լուսակիրները, լուսավորված անցումները: Ահա սրանք են անվտանգ երթևեկության նախապայմանները

    [vc_row][vc_column][vc_column_text]

    «Վարորդի ընկեր» ՀԿ անդամ Քրիստի Նարգիզյանը վերջերս է վերադարձել Իսրայելից, և մեր հետ կիսվել է իր տպավորություններով.
    «Ես շատ անգամ եմ եղել Իսրայելում , բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Տեսարժան վայրերը նկարելու փոխարեն , ես հիմնականում  որսում էի ճանապարհային նշանները , լուսակիրները, անցումները: Լուսակիրները չնկատելը պարզապես անհնար էր, դրանք բոլորի համար տեսանելի էին, իսկ երեկոյան ժամերին ուղղություն ցույց տվող նշանները պարտադիր լուսավորած էին: Ճանապարհներին չկան մեծ և լուսավորված գովազդներ, կամ գովազդի էկրաններ, որոնք վարորդներին խանգարում են հետևել ճանապարհին: Առանձին բաժինների համար կար առանձին լուսակիր այլ գունավորությամբ:

    [/vc_column_text][minti_video]https://youtu.be/SgWe4RZNBKg[/minti_video][minti_spacer height=”20″][vc_column_text]

    Քաղաքում կան տեսախցիկներ, տեսել եմ մի քանիսը… իսրայելցիները կնախանձեին մեր տեսախցիկների քանակին: Հետիոտնային անցումները լուսավորված են հատուկ ցուցանակով , որը միաժամանակ և՛ անցումն է ցույց տալիս, և՛ լուսավորում է այն:
    Կարմիր գծե՞ր:  Չեն լսել … Կայանման հատուկ  տեղեր կան , վճարում կատարելու հատուկ սարքեր կան , վճարում կատարելու հատուկ ծրագրեր կան , որտեղ սեղմում ես ՕՆ կամ ՕՖՖ, և քարտից կայանման համար գումար է գանձվում: Եվ այս ամենը կատարվում է առանց նյարդեր քայքայելու, և առանց տուգանքներ ստանալու: Ուղղակի տարբերությունն այն է, որ այս երկիրը գումարները ծախսում է երկրի բարելավման համար:
    «Պառկած Ոստիկան» ասվածն այստեղ միքիչ այլ է, որովհետև այստեղ չկան այդ ահավոր, կոպիտ խոչընդոտներ, որոնց վրա հնարավոր է ընթերցել հարյուրավոր մեքենաների պատմությունը… այստեղ դրանք մի փոքր բարձր են, որին հասնելուն պես մեքենան արգելակում է, առանց վնաս պատճառելու մեքենային: Մեզ մոտ նույնպես ստեղծվել են այդպիսինները, որոշ վայրերում… Հուսով եմ, որ իշխանությունն այսքանով չի բավարարվի: Հուսանք, որ մեր զավակները կտեսնեն իրենց երկիրը ավելի բարելավված վիճակում: Ես շատ տպավորված եմ, տեսնելով երեխաների, որոնք օգնում են հետիոտներին անցումով անցնելիս, դա արվում է նեղ փողոցներում, անվտանգության համար: Հետիոտնին ճանապարհ զիջելը օրենք է, փոխադարձ հարգանքի նշան է, հետիոտները նույնպես հասկանալով վարորդներին փողոցը չեն անցնում հեռախոսով խոսելով, կամ ճեմելով, ինչպես անում են մեզ մոտ: Կարող եք դիտել սիրողական նկարները»:

    [/vc_column_text][minti_headline type=”h2″]Իսրայելի փողոցները լուսանկարներով[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_imageslider ids=”5253,5254,5255,5256,5257,5258,5259,5260,5261,5262,5263,5264,5265,5266,5267,5268,5269,5270,5271,5272,5273,5274,5275,5276,5277,5278,5279,5280,5281,5282,5283,5284″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Հ.Գ. Շնորհակալություն Քրիստի Նարգիզյանին՝ հանգստանալու փոխարեն փողոցները լուսանկարելու և մեզ հետ կիսվելու համար:

    Տեքստի հեղինակ՝ Քրիստի Նարգիզյան: Թարգմանությունը՝ Թամարա Հարությունյանի:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

  • ԱՊՊԱ պատահարների վիճակագրությունը 2016թ. մարտի 4-ից կիրառվող ինքնուրույն գրանցման գործընթացի ներդրման պահից

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Ինչպես հիշում եք, 2016 թվականի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը, որը ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:
    Ահա այս կապակցությամբ էլ ձեզ ենք ուզում ներկայացնել հակիրճ վիճակագրություն, որտեղ ներկայացված են ինքնուրույն գրանցման գործընթացի ներդրման պահից հետո պատահարների ինքնուրույն գրանցման միջոցով դեպքերի և հատուցումների գործընթացի վիճակագրությունը մինչև 2016թ. հոկտեմբեր ամիսը:

    [/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]ԱՊՊԱ ոլորտում պատահարների ինքնուրույն գրանցման միջոցով դեպքերի և հատուցումների գործընթացի վիճակագրությունը 04.03.2016թ-ից[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”5231″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ինչպես երևում է աղյուսակից, 2016թ. մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պատահարների ինքնուրույն գրանցման դեպքերի բավականին մեծ աճ է գրանցվել, և համապատասխանաբար նաև հատուցվող գումարներն են ավելացել: Ինքնուրույն գրանցած պատահարների և հատուցված գումարների տենցդենցն ավելի պատկերավոր երևում է ներկայացված գրաֆիկներում:

    [/vc_column_text][minti_spacer height=”10″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]2016թ. ինքնուրույն գրանցած ԱՊՊԱ դեպքերի քանակը[/minti_headline][minti_image img=”5234″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Բավարարված հատուցումների գումարը (ՀՀ դրամ)[/minti_headline][minti_image img=”5238″ lightbox=”1″ style=”image_box_rounded”][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]
Back to top button
Close