Ամիսը՝ Սեպտեմբերի 2016

  • ԱՎՏՈԵՐԹ առանց ոստիկանության

    [vc_row][vc_column][vc_column_text]Սեպտեմբերի 25-ին Մեր գրասենյակը «Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ նախաձեռնեց: Ավտոերթի նպատակն էր՝ պահպանել և խրախուսել անվտանգ և կարգապահ երթևեկությունը: Ավտոերթը օրինակ է ծառայել այն վարորդներին, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոնները (դիտավորյալ կամ չիմացության պատճառով) և հաճախակի ենթարկվում են տույժերի: Երթի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե՛ փորձով, թե՛ խնդիրներով ու դրանց լուծումներով: Ավտոերթին մասնակցեցին ինչպես ավտոմեքենա ունեցողները, այնպես էլ ուղևորներ, ովքեր պարզապես  հետևում էին երթի ընթացքին: Մեր հասարակական կազմակերպությունը հավաքվածներին ներկայացրեց կազմակերպության գործունեության բնույթը, պատմեց ապագայում պլանավորված միջոցառումների, ավտոերթերի մասին: Երթուղին բաժանվել է մասնակիցների միջև, բաժանվել են նաև կպչյուններ, որպեսզի ավտոմեքենաներն իրարից տարբերվեն: Որպես անակնկալ՝ «VG OIL Service»-ի կողմից մասնակիցներին  բաժանվեցին զեղչի կտրոններ: Երթի ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Երթը անցնելով շուրջ 30 կմ՝ հասավ վերջնակետին՝ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի գրասենյակ: Սիրելի վարորդնե՛ր, հիշեք՝ Ձեզ տանը միշտ սպասում են:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ավտոերթի լուսանկարները[/minti_headline][minti_imageslider ids=”4009,4010,4011,4012,4013,4014,4015,4017,4018,4019,4020,4021,4023,4024,4025,4026,4027,4029,4032,4033,4034,4035,4036,4037,4038,4039,4040,4041,4042,4043,4044,4045,4046,4047″][/vc_column][/vc_row]
  • Ի՞նչպես չ’թալանվել ՊԵԿ-ի կողմից մեքենա օտարելիս

    [vc_row][vc_column][vc_column_text]

    Ըստ Հայաստանի Հանրապետության Ավելացված Արժեքի Հարկի մասին օրենքի 6-րդ հոդվածի բ կետի`մեկ օրացուցային տարվա ընթացքում 2 և ավելի թվով, անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` անձնական օգտագործման ավտոմեքենայի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Տես ամբողջական ՀՀ օրենքը ԱԱՀ-ի մասին այստեղ.

    Այժմ մեկնաբանեմ վերը նշված օրենքը մեզ` հասարակ մահկանացուներիս հասկանալի լեզվով` օրինակներով:

    Այսինքն, ըստ օրենքի, մեկ տարվա մեջ օտարված 2-րդ մեքենան ենթակա է ԱԱՀ-ով հարկման հատուցման գնի (վաճառքի գին) սահմանված արժեքի 16.67տոկոս դրույքաչափով:

    Օրինակ 1

    Եթե 2016 թվ-ի մայիսի 25-ին վաճառել եք Ա ավտոմեքենան,  իսկ Բ ավտոմեքենան վաճառել եք սեպտեմբերի 29-ին, բայց Ա-ն ավտոմեքենան ձեռք էիք բերել 2016թ հունվարի 16-ին իսկ Բ-ն` 2014թ օգոստոսի 20, ապա ըստ ՀՀ ԱԱՀ մասին օրենքի, 1-ին պայմանը բավարարված է, քանի որ մեկ օրացույցային տարում վաճառել եք 2 մեքենա, բայց 2-րդ պայմանը քանի որ չի բավարարվել, այսինքն 2 ավտոմեքենաների վաճառքը եղել է ձեռք բերումից 1 տարի (365 օր) գերազանցող ժամկետում, ապա տվյալ անձը չունի որևէ պարտավորություն ՊԵԿ-ի նկատմամբ:

    Օրինակ 2

    Եթե  Ա ավտոմեքենան ձեռք եք բերել 2015թ-ի ապրիլի 7-ին, իսկ վաճառել եք 2016 հունիսի 7-ին, Բ ավտոմեքենան 2016 հունվարի 16-ին, վաճառել եք  2016 սեպտեմբերի 16-ին, ապա տվյալ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն է առաջանում, քանի որ 2 պայմաններն էլ բավարարվել են: 

    Օրինակ 3

    Ա ավտոմեքենան ձեռք ենք բերել 2015թ-ի ապրիլի 7-ին, վաճառել 2015թ դեկտեմբերի 12: Բ ավտոմեքենան ձեռք եք բերել 2015թ մայիսի 30, վաճառել եք 2016թ հունվար 16-ին, տվյալ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանում, քանի որ չի բավարարվել առաջին պայմանը` նույն օրացույցային տարվա ընթացքում 2 մեքենա չի վաճառվել:

    Ամեն դեպքում, եթե Ձեր կողմից չի բավարարվել վերը նշված կետերը և ստացել եք հարկային մարմնից ծանուցում, ապա կարող եք օգտվել բողոքարկման ձևից, ինչպես նաև հետևյալ դատական գործից :

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Թալանողը թալանողին թալանեց, աստված տեսավ ՛՛պատժեց՛՛

    [vc_row][vc_column][vc_column_text]

    թալանողները թալանեցին«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 ղեկավար աշխատակիցներ քրեական գործով ներգրավվել են մեղադրյալներ՝ իրենց ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար:

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նոր մանրամասներ են ի հայտ եկել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ:

    Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

    «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

    Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձանց, այդ թվում՝ պաշտոնատար:

    Սկզբնաղբյուրը՝ news.am կայք[/vc_column_text][/vc_column][/vc_row]

  • Առցանց տեխզննման կտրոնի պատվիրում

    Վարորդի ընկեր՝ Հայկ Հարությունյանը մեր հետ կիսվեց առցանց տեխզննման կտրոնի պատվիրելու իր փորձով

    Ձեզ կարող է նաև հետաքրքրել կարմիր գծերի առցանց բողոքարկումը

    Շնորհակալություն Հայկին :))

  • Եվս մեկ հիմնավորում ՃՈ-ի կողմից անօրինական թալանի մասին

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Կրկին բավարարված հայց կանգառի կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը բեկանելու պահանջով: Կանգառ կատարելու կանոնների խախտման հերթական տուգանքը նշանակվել էր Վիգեն Քեսոյանի նկատմամբ: Խախտման մասին որոշումն այստեղ. PIN#16348BFKPZDE : Հայցը բավարարելու մասին վճիռը կցվում է: Դատական ակտին կարող եք ծանոթանալ նաև  www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում:

    Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքի 124-դ հոդվածի 21 կետի փոփոխությունը ևս չստիպեց Վարչական մարմնին սխալ որոշում կայացնելու հարցում: Ս.թ. հունվարի 1-ից մինչ օրս ”Վարորդի Ընկեր” նախաձեռնության կողմից 10-ից ավել բեկանված ակտեր կան, ինչը վկայում է այն մասին, որ  նմանատիպ անհիմն տուգանքները դեռևս շարունակվում են: Այս հարցը դեռ ս.թ. մարտի 1-ից բարձրաձայնվել է ”Վարորդի Ընկեր” իրավապաշտպան  ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանի կողմից: Բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցը լուսաբանելու և համապատասխան ատյաններում այն քննարկելու համար:

    ՀՀ  <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով բողոքարկման համար համապատասխան հայցադիմումի օրինակը կցվում է. Հայցադիմում- ձևանմուշ

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/2″][vc_column_text]կանագառի կանոնների խախտում[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • ՃՈ-ն խաբեության միջոցով տուգանում է վարորդներին

    [vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Եվ այսպես․․․

    Գևորգ Հակոբյանի նկատմամբ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է կանգառ կատարելու կանոնների խախտում, որում նկարագրված տեղանքը չի համապատասխանում նկարում և տեսանյութում պատկերված տեղանքին: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու որոշման մեջ նշվել է Շիրազ-Մազմանյան խաչմերուկ,  բայց փաստացի խախտումն արձանագրվել է Շիրազ-Մազմանյան -Գ.Չաուշի-Սիլիկյան Նոր Խճուղի խաչմերուկի հատվածում:

    Քաղաքացին վերը նշված հիմքով վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, որը անհասկանալի պատճառով մերժվել է: Անհասկանալի է այն հանգամանքը, որ նույն հիմքով բազմաթիվ գործեր, մասնավորապես վերջերս մեր կողմից հրապարակված Դավիթ Ղարիբյանի նկատմամբ տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվել է վերադաս մարմնի կողմից (մանրամասները   tuganq.am  կայքում), իսկ Գ. Հակոբյանի բողոքարկումը անհիմն մերժվել է և տույժ նշանակելու մասին որոշումը թողնվել անփոփոխ: Մերժման մասին  որոշումը կցվում է. մերժման որոշում

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/2″][vc_column_text]տեղանքի սխալ նկարագրություն : խալ կայանման տուգանք[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

    Ուշագրավ է այն հանգամանքը, որ բողոքը մերժելուց հետո զարմանալի փոփոխություն է տեղի ունեցել վարչական տույժ նշանակելու մասին որոշման էլեկտրոնային տարբերակում:  PIN կոդով ( PIN # 166FHJNYCLWX) www.police.am կայքում որոշումը բացելիս միևնույն համարի որոշման մեջ այժմ կայանման վայրն արդեն  ուղղված է  նկարագրված:

    Գ. Հակոբյանին թղթային տարբերակով ուղարկված որոշումը և այժմ էլեկտրոնային տարբերակով առկա որոշումը կցվում է, ակնհայտ երևում է փոփոխությունը:

    սխալ կայանում մերժում                            փոխված որոշում

    Վերոհիշյալ տեղանքային փոփոխությունից փաստացի կարելի է եզրակացնել, որ վարչական տուգանքը ներկայացվել է գումար շորթելու նպատակով: Չի բացառվում, որ ցանկացած անհիմն տուգանք բողոքարկելու դեպքում, Ճանապարհային ոստիկանությունը կարող է ուղղել որոշման մեջ տեղ գտած սխալը և վերադաս բողոքը թողնել անփոփոխ: Իսկ վարորդի մոտ թղթային տարբերակով ծանուցումը չպահպանվելու դեպքում Ճանապարհային ոստիկանության սխալն ապացուցելն այլևս անհնար կլինի:

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Հոծ գիծ: Դավիթ Ղարիբյան

    [vc_row class=”padd-15″][vc_column][vc_column_text]

    հոծ գիծ օրբելի բաղրամյանԴավիթ Ղարիբյանի նկատմամբ Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է խախտում, որում նկարագրված տեղանքը չի համապատասխանում նկարում և տեսանյութում պատկերված տեղանքին: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու որոշման մեջ նշվել է Վ.Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան փողոցերի խաչմերուկ, բայց իրականում խախտումն արձանագրվել է Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում:

    Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ.  PIN # 16279BKTYBEL

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/2″][vc_column_text]Հոծ գիծ[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Քաղաքացին վերը նշված հիմքով վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն և տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվել է: Բեկանման որոշումը կցվում է. բեկանման որոշում[/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Տեսախցիկներով պետավտոտեսուչներ արդեն նաև ՀՀ մարզերում

    [vc_row][vc_column][vc_column_text el_class=”padd-15″]

    տեսախցիկներով պետավտոտեսուչներԻ գիտություն ՀՀ մարզային ճանապարհներով երթևեկող վարորդներին:
    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես և ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաև հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:

    Սկզբնաղբյուրը՝  www.police.am կայք

    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
  • Բաց նամակ ՃՈ-ԻՆ և Երևանի Քաղաքապետարան

    “Ողջունում ենք Ձեզ, հարգելի՛ ՃՈ և Քաղաքապետարան։

    Այս նամակը միաժամանակ ենք ուղարկել Ձեզ, քանի որ այս հարցը ՄԻԱՍՆԱԿԱՆ պետք է լուծվի:

    Գաղտնիք չէ, որ Գ.Նժդեհի՝ Մայիսի 9 փողոցից մինչև Արշակունյաց հատման հատվածում մշտապես խցանումներ են լինում և խաթարվում է երթևեկությունը: Այդ հատվածում խցանումներն առաջանում են հասարակական տրանսպորտի և տվյալ վայրում կանգառի առկայությամբ, ինչպես նաև, հարկ ենք համարում նշել վարորդների՝ սխալ կանգառ կատարելու, ուղևոր վերցնել-իջեցնելու պատճառները: Նրանք նույնինսկ 3-րդ երթևեկելի գոտում են կանգառ կատարում: Այս հարցը շատ հրատապ է և պետք է վերջապես հանգուցալուծում ստանա: Երկարատև քննարկումներից ելնելով, մենք մեր կողմից առաջարկում ենք խնդրի լուծման 4 տարբերակ՝ իրենց դրական և մի քիչ էլ բացասական կողմերով՝

    Բաց նամակ ՃՈ և Քաղաքապետարան Սխեմա

     

    1.    Տվյալ կանգառը՝ N1, մի քիչ իջեցվի դեպի ներքև, այսինքն դեպի Մայիսի 9-ի խաչմերուկը, բայց այս լուծումը այնքան էլ լավը չի մեր կարծիքով:
    2.    Տվյալ կանգառում կահավորվի “ԳՐՊԱՆԻԿ”, որպեսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի պարտադիր “ԳՐՊԱՆԻԿՈՒՄ”, սակայն հաշվի առնելով հասարակական տրանսպորտի վարորդների ավտոմեքենա վարելը “մեծ փորձը” նրանք դա ևս չեն կատարի, այս տարբերակը միջանցիկ լուծում է:
    3.    Սա ամենավատ տարբերակն ենք առաջարկում, N1 կանգառը վերացնել, քանի որ այդ կանգառից 150-200 մետր հեռավորության վրա տեղայակված են 2,3,4 կանգառները, որոնցով իրենց ուզած ուղղության տրանսպորտները անցնում են: Սակայն այս քայլով հետիոտներին անհանգստություն կպատճառենք, դրա համար այս լուծումը այնքան էլ հարմար տարբերակ չի:
    4.    Սա ամենառեալ տարբերակն է՝ խնդրենք, որպեսզի մինչ այդ կանգառը և կանգառից հետո մոտավորապես 50 մետր երկայնքով ՙՙկանգառն ու կայանելը արգելվում է՚՚  նշան լինի, և ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ կանգառի իրավունք ունենա․ ՈՉ ՄԻ ՏԱՔՍԻ, ոչ մի այլ ավտոմեքենա, ինչպես նաև ՃՈ-ից վերակարգ նշանակվի: Կարևոր է նաև հասարակական կարգը պահպանող ոստիկանների առկայությունը տվյալ վայրում, որպեսզի վերահսկեն տվյալ վայրը և հասարակական տրանսպորտի վարորդներին ստիպեն կանգառ կատարելու ՄԻՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏՈՒՄ, դրանից դուրս ոչ մեկին ՉԹՈՒՅԼԱՏՐՎԻ: Տվյալ լուծման մեթոդին մենք ինքներս կողմ ենք, կարող ենք օգնել միասին դա անել:Մենք ուժեզ ենք միասին…

      Հարգանքներով` ‘Վարորդի Ընկեր’ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

  • Հրթիռ-ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանության ”բացահայտումը”

    [vc_row class=”padd-15″][vc_column][vc_column_text]

    Հրթիռ ավտոմեքենան

    Ուշադրություն։ ՀՀ տարածքում հայտնաբերվել են գերձայնային արագությամբ երթևեկող մեքենա, որը 12 վարկյանում անցել է 3կմ, ինչպես նաև, այդ ֆենոմենը ֆիքսող “ճշգրիտ” արագաչափեր: Պարզվում է միևնույն ավտոմեքենան 12 վայրկյանում անցել է 3կմ ճանապարհ՝ Գ. Պտղունքից հասնելով Գ. Փարաքար: Դա  արձանագրել են Ճանապարհային ոստիկանության ՛՛Ֆենոմենային՛՛ արագաչափերը: Այդ երկու վայրում, որոնք իրարից հեռու են մոտ 3 կմ-ով,  միևնույն ավտոմեքենայի նկատմամբ 12 վայկյանի տարբերությամբ արձանագրվել են արագության գերազանցման 2 խախտումներ:  
    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text]

    հրթիռ-ավտոմեքենա-1

    [/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text]

    հրթիռ-ավտոմեենա-2

    [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row class=”padd-15″][vc_column width=”1/1″][vc_column_text]
    Եկեք միասին հաշվենք  գերձայնային արագությունը հետևյալ պարզ հաշվարկով՝  

    S=V*T (ճանապարհը=արագություն*ժամանակ )

    V=S/T= 3կմ/12վրկ=0,25կմ/վ

    այսինքն 1կմ/ժ=0.25*60*60=900կմ/ժ

    Ստացվում է տվյալ ավտոմեքենան սլացել է 900կմ/ժ գերձայնային արագությամբ: Ավտոմեքենա չէ, հրթիռ է …..
    1
    Հ.Գ. Շնորհակալություն Տիգրան Քեյանին հետաքրքիր նյութի և հաշվարկի համար
    [/vc_column_text][/vc_column][/vc_row]
Back to top button
Close