Կարմիր գծերի համար տուգանք նշանակելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը բեկանելու համար վերադաս բողոք ներկայացնելու դիմումի օրինակը կցվում է. Կարմիր-գծեր_Որոշում-Վերադաս_բողոք:
[/vc_column_text][/vc_column][/vc_row]Ամիսը՝ Օգոստոսի 2016
-
Կարմիր գծեր — որոշումը բողոքարկելու ձևանմուշ /վերադաս բողոք/
[vc_row][vc_column][vc_column_text] -
Կանգառն արգելված վայրում կայանելը- վերադաս բողոքի ձևանմուշ
ՀՀ Կառավարության թիվ 955-Ն որոշման 84-րդ կետի 7-րդ ենթակետով առաջնորդվելով բողոքարկման համար վերադաս բողոքի օրինակը կցվում է. կանգառ-հեռավորություն_վերադաս բողոք:
-
Կանգառն արգելված վայրում կայանելը- հայցադիմումի ձևանմուշ
ՀՀ Կառավարության թիվ 955-Ն որոշման 84-րդ կետի 7-րդ ենթակետով առաջնորդվելով բողոքարկման համար հայցադիմումի օրինակը կցվում է. հայցադիմում — ձևանմուշ
-
Երևանի քաղաքապետարանի եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության միջև կնքված պայմանգրի հիման վրա ընդունված կարգերը
Սույնով անդրադառնում ենք Երևան քաղաքի ավագանու 25.12.2012թ. «Երևանում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» հ. 563-Ն որոշման (այսուհետ՝ Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշում) հիմնավորվածությանը: Սույն որոշման հիման վրա, մայրաքաղաքի փողոցների կարմիր գծանշումներով հատվածներում, որոնք այսուհետ առանձնացված վճարովի ավտոկայանատեղիներ են, սկսել են գործել սահմանված դրույքաչափեր:
1) «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին: Երևանի ավագանին 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 4-րդ կետով սահմանել է ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը` վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով`1) բանկային և (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, 2) էլեկտրոնային եղանակով, 3) վճարմամբ:
2). «Ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդված, 6-րդ կետի համաձայն ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր(կարճ հաղորդագրություն):
3).Երևանի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` ավտոկայանատեղի տուրքը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`ընթացիկ տարվա տարեկան տուրքը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Երևանի ավագանու 25.12.2012թ. «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. դրույքաչափերը սահմանելու մասին» հ. 557-Ն որոշմամբ սահմանված է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղի տուրքերի 2013թ. հետևյալ դրույքաչափերը` 1) Յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ.; ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչև 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում, 2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, 3) մեկ շաբաթվա համար` 1000 դրամ, 4) մեկ ամսվա համար` 2000 դրամ, 5) մեկ տարվա համար` (մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 դրամ:
-
15 խորհուրդ հմուտ վարորդների կողմից
- Միշտ զիջեք ճանապարհը հիմարին … Խնայեք նյարդային համակարգը
- Չեմ տեսնում (տեսադաշտը փակ է) – չեմ վարում:
- Թերի վարորդ լինելու առաջին ախտանիշը – ավելացնում է արագությունը, երբ այլ վարորդ վազանց է կատարում իր նկատմամբ:
- Բոլոր ճանապարհային օրենքներին հետևելն անհնար է, բայց ձեր կատարած ցանկացած գործողություն չպետք է խանգարի երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև առաջացնի վթարային իրավիճակ:
- Փորձեք զիջել բարդ իրավիճակներում հայտնված ավտոմեքենաների վարորդներին (սկսում է երթևեկությունը, չի հասցնում վերադասավորվել, երկար ժամանակ սպասում է գլխավոր ճանապարհ դուրս գալուն և այլն).
- Զգուշացիր հետիոտներից, մասնավորապես երեկոյան ժամերին բավականին հեշտ է չնկատել սև հագուստով հետիոտներին:
- Հետիոտնային անցումներին/խաչմերուկներին մոտենալիս մի փոքր արագությունը նվազեցրեք, դա թույլ է տալիս խուսափել անցակալի պատահարներից:
- Երբեք մի մոռացիր միացնել վթարային ազդանշանները հետիոտնին զիջելուց, վթար նկատելուց, ինչպես նաև հնարավորության դեպքում զգուշացրու մյուս վարորդներին տարածքում ոստիկանի առկայության մասին:
- Արգելակելուց ուշադրություն դարձրեք նաև հետևից ընթացող մեքենային:
- Խաչմերուկ մի մտիր այքան ժամանակ, քանի դեռ խաչմերուկը չեն ազատել նախորդ ազդանշանից շարժված մեքենաները:
- Հնարավորին չափ հարգանքով վերաբերվիր Ոստիկանին, անկախ ամեն ինչի նա իր գործն է կատարում:
- Մի մոռացիր շնորհակալություն հայտնել քեզ ճանապարհը զիջողին, լավ տրամադրությունը ոչ ոքի չի խանգարի:
- Ազդանշանների կիրառումը մանևրելուց առաջ խոսում է ձեր հմուտ վարորդ լինելու մասին:
- Հնարավորին չափ հեռավորություն պահեք հասարակական տրանսպորտից:
- Խուսափեք արագ վարելուց, այն երբեք լավ հետևանքներ չի ունենում, հիշեք դուք պատասխանատու եք ձեր ուղեևորների համար:
-
Կարմիր գիծ: Արման Գևորգյան
Կից ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական տույժ նշանակալեու մասին ծանուցումը և այդ տույժը բեկանելու մասին որոշումը:
-
Կանգառն արգելվում է: Անդրանիկ Բարսեղյան
[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text][/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text] [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN # 162ACNPSYBJR
- Վերադաս բողոքը կցվում է. կանգառն արգելվում է- վերադաս բողոք
- Վարչական տույժը կարճելու մասին որոշումը կցվում է. վերադասի որոշում
Նմանատիպ խախտման դեպքում դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել ասյտեղից. կանգառն արգելվում է — օրինակ[/vc_column_text][/vc_column][/vc_row]
-
Վազանց: Արմեն Համբարձումյան
Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN # 165JVYZCRSVZ
Խախտում նշանակելու մասին որոշումը, վերադաս բողոքը և տույժը կարճելու մասին որոշումը կցվում են. Վազանց- 165JVYZCRSVZ
Նմանատիպ խախտման դեպքում դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել այստեղից. վազանց -վերադաս բողոքի օրինակ
-
Հետադարձ: Արմեն Համբարձումյան
[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text][/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text] [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN # 1679ADEKTCKV
Խախտում նշանակելու մասին որոշումը, վերադաս բողոքը և տույժը կարճելու մասին որոշումը կցվում են. հետադարձ-որոշումներ
Նմանատիպ խախտման դեպքում դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել այստեղից.վերադաս բողոքի օրինակ[/vc_column_text][/vc_column][/vc_row]
-
Սխալ կայանում: Վրեժ Ղազարյան
[vc_row][vc_column width=”1/2″][vc_column_text][/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_column_text] [/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]Խախտման մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN #162FHKWDHKPZ
- Հայցադիմումը կցվում է. սխալ կայանում-հայցադիմում
- Տուգանքը կարճելու մասին որոշմանը կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով՝ դատական գործ N:ՎԴ/1583/05/16:
Նմանատիպ խախտման դեպքում դիմումի տիպային օրինակը կարող եք բեռնել այստեղից . հայցադիմումի օրինակ[/vc_column_text][/vc_column][/vc_row]