ՀետաքրքիրՆորություններ
15 խորհուրդ հմուտ վարորդների կողմից
- Միշտ զիջեք ճանապարհը հիմարին … Խնայեք նյարդային համակարգը
- Չեմ տեսնում (տեսադաշտը փակ է) – չեմ վարում:
- Թերի վարորդ լինելու առաջին ախտանիշը – ավելացնում է արագությունը, երբ այլ վարորդ վազանց է կատարում իր նկատմամբ:
- Բոլոր ճանապարհային օրենքներին հետևելն անհնար է, բայց ձեր կատարած ցանկացած գործողություն չպետք է խանգարի երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև առաջացնի վթարային իրավիճակ:
- Փորձեք զիջել բարդ իրավիճակներում հայտնված ավտոմեքենաների վարորդներին (սկսում է երթևեկությունը, չի հասցնում վերադասավորվել, երկար ժամանակ սպասում է գլխավոր ճանապարհ դուրս գալուն և այլն).
- Զգուշացիր հետիոտներից, մասնավորապես երեկոյան ժամերին բավականին հեշտ է չնկատել սև հագուստով հետիոտներին:
- Հետիոտնային անցումներին/խաչմերուկներին մոտենալիս մի փոքր արագությունը նվազեցրեք, դա թույլ է տալիս խուսափել անցակալի պատահարներից:
- Երբեք մի մոռացիր միացնել վթարային ազդանշանները հետիոտնին զիջելուց, վթար նկատելուց, ինչպես նաև հնարավորության դեպքում զգուշացրու մյուս վարորդներին տարածքում ոստիկանի առկայության մասին:
- Արգելակելուց ուշադրություն դարձրեք նաև հետևից ընթացող մեքենային:
- Խաչմերուկ մի մտիր այքան ժամանակ, քանի դեռ խաչմերուկը չեն ազատել նախորդ ազդանշանից շարժված մեքենաները:
- Հնարավորին չափ հարգանքով վերաբերվիր Ոստիկանին, անկախ ամեն ինչի նա իր գործն է կատարում:
- Մի մոռացիր շնորհակալություն հայտնել քեզ ճանապարհը զիջողին, լավ տրամադրությունը ոչ ոքի չի խանգարի:
- Ազդանշանների կիրառումը մանևրելուց առաջ խոսում է ձեր հմուտ վարորդ լինելու մասին:
- Հնարավորին չափ հեռավորություն պահեք հասարակական տրանսպորտից:
- Խուսափեք արագ վարելուց, այն երբեք լավ հետևանքներ չի ունենում, հիշեք դուք պատասխանատու եք ձեր ուղեևորների համար: