Oրենքներ և օգտակար նյութերԲողոքարկման ձևերՆորություններ
Տուգանված վարորդի ուղեցույց N3: Ձեզ կանգնացրել է պետավտոտեսու՞չը
[vc_row][vc_column][minti_headline]Ի՞նչ անել, երբ ձեզ կանգնեցրել է պետավտոտեսուչը[/minti_headline][minti_spacer height=”20″][minti_headline type=”h2″]Պետավտոտեսուչը տուգանու՞մ է ձեզ[/minti_headline][vc_column_text]
- Երբ ձեզ կանգնեցրել է պետավտոտեսուչը, ապա մոտենալիս պարտավոր է նախ ասել կանգնեցնելու հիմքը և իրավախախտումը հիմնավորել փաստերով:
- Եթե կպահանջի փաստաթղթերը, կարող եք տրամադրել, բայց հիշեք, ամեն դեպքում վերջում նա պարտավոր է դրանք հետ վերադարձնել, միշտ ուշադիր եղեք:
- Եթե ձեզ կվերագրվի տուգանք, ապա առարկություն ունենալու դեպքում կարող եք տեղում ասել, շատ կարճ և հակիրճ:
- Եթե ՃՈ տեսուչը փորձի փաստերով ապացուցել ձեր խախտումը, այդ դեպքում պահանջեք օրենքների հղումները և ստիպեք, որպեսզի ձեզ լիարժեք տեղեկություն տրամադրի ձեր խախտման մասին:
- Եթե ՃՈ տեսուչը կազմում է արձանագրությունը, ապա դուք արձանագրության մեջ հատուկ հատկացված տեղ ունեք, չխուսափեք ստորագրելուց, գրեք, որ համաձայն չեք և ստորագրեք: Դա շատ կարևոր է:
- Հետագայում դուք կարող եք պահանջ-դիմում գրել ՃՈ, որպեսզի ձեզ տրամադրեն ձեր խախտման տեսագրությունը, եթե այն առկա է եղել: Ամեն դեպքում դա ժամանակ է պահանջում և հնարավոր է չհասցնեք դրա պատասխանը ստանալուց հետո վերադաս բողոք ներկայացնեք ՃՈ, այդ դեպքում միանգամից դիմեք դատարան, կամ առանց տեսանյութը պահանջելու վերադաս բողոք ներկայացրեք:
- Այնուհետև առաջնորդվեք Ուղեցույց N1-ում նկարագրված քայլերով: Ամեն դեպքում, ժամկետները նույնն են և տարբերություն չկա, թե ինչ կերպ եք տուգանվել:
Բողոքարկման ձևերին ծանոթանալու և համապատասխան ձևանմուշը /շաբլոն/ բեռնելու համար կարող եք այցելել մեր կայքի բողոքարկման ձևեր էջը:
[/vc_column_text][minti_image img=”6010″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]