Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Տուգանված վարորդի ուղեցույց N1: Դուք տուգանվել եք տեսա-լուսանկարահանող սարքերո՞վ

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline]Ի՞նչ անել, երբ տուգանվել եք  տեսա-լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտման համար[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

1. Ծանոթանալ խախտմանը. մտնել այս հղումով՝ https://offense.roadpolice.am/ և լրացնել որոշման PIN-ը, կամ մտնել այս հղումով՝ https://request.roadpolice.am/ և լրացնելով ձեր ավտոմեքենայիտվյալները կտեսնեք  ձեր բոլոր տուգանքները:

Ծանոթանալ խախտմանը
2. Գտեք այն հոդվածը կամ հոդվածի համապատասխան կետը, թե համաձայն ինչի է  ձեր արարքը որակվել «խախտում»:

գտեք հոդվածը
3. Կարող եք տեղադրել ձեր տուգանքը համապատասխան տեսանյութով (եթե այն առկա է, այն առկա չէ ՄԻԱՅՆ ԱՐԱԳԱՉԱՓ-ով արձանագրված խախտման դեպքում) հետևյալ մեր ֆեյսբուքյան խմբում, այնտեղ կքննարկվի դեպքը, և միգուցե ճիշտ լուծումներ գտնենք:

տեղադրեք ֆեյսբուքում
4. Խախտման հետ չհամաձայնելու դեպքում կարող եք ներկայացնել բողոք վերադասության կարգով՝ տուգանքի մասին որոշումը ստանալուց 30 օրվա ընթացքում. սա նշանակում է, որ դուք ձեր տուգանքի հետ համաձայն չեք, ունեք ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ, և վերադասության կարգով դիմում եք Ճանապարհային ոստիկանության պետին (ներկայումս Ե. Կարապետյանին, հասցե՝ Իսակովի 9), հիմնավոր կերպով ներկայացնելով իրավիճակը, ինչպես նաև օրենքի այն կետը, որ թույլ է տալիս ձեզ չտուգանելու:

5.Փոստային ծառայության միջոցով ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՔ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿ (ԲՈԼՈՐ ՆԱՄԱԿՆԵՐԸ ուղարկվում են ՊԱՏՎԻՐՎԱԾ ձևով): Վերադասության կարգով բողոքի օրինակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝  վերադաս բողոքի ձևանմուշ:

նամակներ ուղարկել
6. Ձեզ 30 օրվա ընթացքում պետք է պատասխան գա, արդյոք կարճել են ձեր գործը, թե թողել են որոշումը անփոփոխ: Եթե կարճել են, ապա շնորհավոր, դուք պայքարել եք ձեր իրավունքների համար և տվյալ դեպքում հաղթել, իսկ եթե որոշումը թողել են անփոփոխ, ապա կարող եք դիմել Վարչական դատարան:

բողոքարկել
7. Տուգանքի մասին ծանուցվելուց հետո 2 ամսվա ընթացքում կարող եք հայցադիմում ուղարկել Վարչական Դատարան (ՎԴ): Այս անգամ ևս էլ ավելի հիմնավոր կերպով պատճառաբանում եք ձեր արարքի մեջ զանցանքի բացակայությունը, և օրենքին/հոդվածներին/ հղում տալով հայցադիմումի մեջ՝ նամակով ուղարկում ՎԴ:
բայց դա արվում է մի քանի քայլով՝
ա. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ օրինակը կարող եք ներբեռնել  այս հղումով.
բ. նույն նամակից 4 հատ պետք է ունենաք.
. ՀՀ ՃՈ ուղարկելու համար
.  ՀՀ Ֆինանսների նախարարություն ուղարկելու համար
. ՎԴ ուղարկելու համար
. Ձեր սեփական օրինակը

գ. նամակները ուղարկվում են ՊԱՏՎԻՐՎԱԾ և հետևյալ հերթականությամբ.
1. ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ Մելիք-Ադամյան 1
2. ՀՀ Ճանապարհային Ոստիկանություն՝ Իսակովի 9
3. ՆԱԽՈՐԴ երկու տեղ ուղարկված նամակների պատվիրված լինելու մասին փոստային ծառայությունից ստացած կտրոնները տեղադրում        եք ՎԴ ուղարկվելիք ծրարի մեջ և ուղարկում Վարչական Դատարան՝ Գ.Նժդեհի 23 հասցեով

դ. Ձեր մոտ կլինի միայն ՎԴ ուղարկված նամակի կտրոնը:

նամակ ուղարկելու ընթացակարգը

8. Որոշ ժամանակ անց ՎԴ-ից կստանաք ծանուցում, արդյոք ձեր հայցը ընդունվել է վարույթ, թե ոչ:
Վարույթ ընդունվելու դեպքում սպասեք դատական նիստի մասին ծանուցմանը, հակառակ դեպքում պետք է կարդալ վարույթ չընդունելու մասին օրենքի որ կետն է խախտվել: Վարույթ ընդունելուց հետո ձեր գործի ընթացքին կարող եք հետևել www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում:
ծանուցում դատարանից

դիմեք մեզ
Նկարները՝ Հրաչյա Սարգսյանի
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text] [/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

4 մեկնաբան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close