Oրենքներ և օգտակար նյութերԲողոքարկման ձևերԿարմիր գծերՆորություններ

Տուգանված վարորդի ուղեցույց N2: Ձեզ տուգանել են կարմիր գծերի համա՞ր:

[vc_row][vc_column][minti_headline]Ի՞նչ անել, երբ տուգանվել եք կարմիր գծերի համար:[/minti_headline][vc_column_text]

1.Քաղաքապետարանն ուղարկում է ծանուցում, որին կից ներկայացվում է արձանագրություն ու երկու լուսանկար պարունակող թղթի կտոր՝ իբրև ապացույց։ Ի՞նչ թղթեր են դրանք։ Ինչպես գիտեք, քաղաքում այդ «կարմիր գծեր» կոչվածը հսկվում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ կողմից։ Մեքենաներով շրջում են քաղաքում, տեսանկարահանում փողոցները ու ֆիքսում բոլոր մեքենաները, որոնք կանգնել են կարմիր գծերում։ Հետո բազայով ստուգում են՝ այդ  մեքենաները մուծել են, թե ոչ։ Եթե ոչ, ապա կազմում են այն  երկու նկարով նամակ և ուղարկում են քաղաքապետարան:  Քաղաքապետարանը, այդ նկարներով նամակը ընդունում է որպես ապացույց, նայում է արդյո՞ք ունի ինչ-որ տեսանյութ, որով կկարողանա ապացուցել անձի մեղավորությունը ու տուգանել։ Քաղաքում շատ տեղեր սյուների վրա տեսախցիկներ կան ու շուրջօրյա նկարում են։ Հենց այդ տեսախցիկների տեսանյութերի հետ են համեմատում։ Եթե գտնում են, որ նկար էլ ունեն, տեսանյութ էլ, կազմում են արձանագրություն։ Այդ արձանագրությունը ու «Փարկինգ սիթի սերվիս»-ից ստացած լուսանկարներով նամակը իբրև ապացույց, ուղարկում են ձեզ և հրավիրում առաջիկայում կայանալիք նիստին, որտեղ պատրաստվում են քննել ձեր տուգանքի հարցը: Այդ գրությունը անվանում են Ծանուցում, այսինքն՝ դրանով հայտնում են նիստի վայրը, օրը և ժամը։

2. Ծանուցումը դեռ որոշում չէ։ Երբ ստանում եք ծանուցումը, դուք կարող եք պատասխան նամակ գրել, բայց դա վերադասության կարգով բողոքարկում չէ: Եթե, օրինակ, մի քանի րոպե ուշացումով եք sms ուղարկել կամ ձեր կայանած տեղում պարզապես կարմիր գիծ չի եղել, կամ դուք նախօրոք արդեն մուծել եք, բայց միևնույնն է տուգանվել եք, ուրեմն կարող եք այս փուլում, ձեր նամակում գրել, որ կից ձեզ եմ ներկայացնում օրինակ՝ sms -ի կրկնօրինակը, կամ կցում եք ձեր կայանած տեղի նկարը, որտեղ երևում են կարմիր գծերի բացակայություն, կամ նախօրոք վճարման ապացույցը: Կամ կարող եք ծանուցման մեջ նշված օրը ներայանալ նիստին և ձեր փաստարկները տեղում ներկայացնել։ Կամ, ձեր նամակում կարող եք պահանջել, որ ձեզ տեսանյութ տրամադրեն, որը կապացուցիձեր խախտում: Եթե տեսանյութ չտրամադրեն, ուրեմն խախտում առկա չէ:

3. Այս հղումով կարող եք ներբեռնել արձանագրության բողոքարկման ձևը, լրացնել ձեր տվյալները և ուղարկել քաղաքապետարան: ՀԻՇԵՔ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ, ՈՐ ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՔ, ՈՉ ԹԵ ԴՈՒՔ ԱՊԱՑՈՒՑԵՔ, ՈՐ ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ՉԵՔ։

 4. Այնուհետև քաղաքապետարանի համապատասխան բաժինը պետք է կայացնի որոշում, տուգանելու կամ գործը կարճելու/բեկանելու մասին։ Եթե կարճման/բեկանման որոշում եկավ, ուրեմն վերջ, հարցը փակված է։ Բայց եթե գալիս է տուգանքի որոշում, սկսվում է երկրորդ փուլը։

[/vc_column_text][vc_column_text]

5. Տուգանքի որոշումից հետո  կամ պետք է վճարեք կամ բողոք գրեք քաղաքապետի անունով: Սա արդեն կոչվում է վերադասության կարգով բողոք։ Այս հղումով կարող եք ներբեռնել վերադասության կարգով բողոքի ձև և կրկին լրացնել ձեր տվյալները և ուղարկել քաղաքապետարան:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”5986″ lightbox=”1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_image img=”5982″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

6. Երբ  բողոքը ուղարկում եք քաղաքապետարան, իրենք նորից գործը քննում են, ու պետք է նորից որոշում կայացնեն՝ արդյո՞ք գործը կարճեն/բեկանեն, թե թողնեն անփոփոխ։ Եթե թողնում են անփոփոխ, ապա կարողք եք դիմել Վարչական դատարան։ Վարչական դատարան դիմելու համար կազմվում է դատական հայց, որտեղ նկարագրվում է դեպքը, ձեր կարծիքը, եթե ունեք կրկնօրինակներ, դրանք կցում եք, մի օրինակը ուղարկում եք ՀՀ ֆինանսների նախարարություն, մյուսը՝ քաղաքապետարան ու այդ կտրոններով երրորդ օրինակը ուղարկում եք վարչական դատարան։ Այս հղումով կարող եք ներբեռնել Վարչական դատարան ուղարկվող հայցադիմումի օրինակը:

[/vc_column_text][minti_image img=”6006″ lightbox=”1″][minti_spacer height=”20″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարմիր գծերի տուգանքները կարող եք  բողոքարկել առցանց,  առանց քաղաքապետարան գնալու կամ փոստային կապի միջոցով նամակ ուղարկելու: Պարզապես կայքից բեռնում եք համապատասխան ձևանմուշը /կամ արձանագրության համար, կամ որոշման համար նախատեսվածը/ և առցանց ուղարկում քաղաքապետարան: Մանրամասն նկարագրությունը այստեղ:

Բողոքարկման ձևերին ծանոթանալու և համապատասխան ձևանմուշը /շաբլոն/ բեռնելու համար կարող եք այցելել մեր կայքի բողոքարկման ձևեր էջը:

[/vc_column_text][minti_image img=”6010″ lightbox=”1″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close