Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Ի՞նչին պետք է ուշադրություն դարձնել վարչական ակտ ստանալու դեպքում…

Ստորև բերված են այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել վարչական ակտ ստանալիս.

  1. Վարչական որոշման մեջ պետք է հստակ նշված լինի կատարված խախտման նկարագրությունը, այսինքն, որ արարքի համար է տուգանվել տվյալ վարորդը, ՃԵԿ-ի որ օրենքով, որ հոդվածով, որ կետով:
  2. Վարչական ակտի տեսագրությունում և լուսանկարներում պետք է հստակ տեսանելի լինի խախտում կատարած տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը: Օրինակ՝ ստորև նկարում չի կարդացվում ՃՈ մեքենայի պետհամարանիշը, հետևաբար՝ վարորդը կարող է բողոքարկել խախտումի իսկությունը։
    Վարչական ակտ։ ՃՈ մեքենայի պետհամարանիշը չի երևում
    Վարչական ակտ։ ՃՈ մեքենայի պետհամարանիշը չի երևում
  3. Վարչական ակտում պետք է հստակ նշված լինի տվյալ խախտումը կատարված վայրի հասցեն, օրինակ` Ծովակալ Իսակովի պողոտան չի կարող նշված լինել Իսակովի պողոտա, կամ եթե խախտումը կատարված է այնպիսի խաչմերուկում, որը կազմված է 4 տարբեր փողոցներից, ապա պետք է ակտում հստակ նշված լինեն բոլոր 4 փողոցները, ոչ թե 2-ը կամ 3-ը:

Առավել մանրակրկիտ տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել կայքում զետեղված հաղթած գործերը:

Հարգելի՛ վարորդ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ վարչական ակտը կարող է բողոքարկվել ակտը ստանալուց 30-օրյա ժամկետում վերադասության կարգով ՃՈ կամ քաղաքապետարանում, ինչպես նաև, դուք ունեք ևս 2 ամիս դատական կարգով բողոքարկելու համար:

Մաղթում ենք Ձեզ անվտանգ երթևեկություն:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close