"ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ"

ՎԱՐՈՐԴԻ ԸՆԿԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

երկու խոսք մեր մասին

Մեր նպատակները՝

Փաստաբանական և իրավաբանական օգնություն բոլոր վարորդներին, ովքեր անհիմն տուգանվել են, օրենքի հնարավորության սահմաններում օգնում ենք վարորդներին, կազմվում են վերադաս բողոքներ կամ դատական հայցեր ընդդեմ ՃՈ-ի կամ Երևանի քաղաքապետարանի: Հնարավարության դեպքում փաստաբանական ներկայությունն է ապահովվում դատական նիստերին: Հայցադիմումները, որոնց հիման վրա կազմվում են նոր գործեր կրկնվող ՃՈ կամ Երևանի քաղաքապետարանի որոշումների դեմ, մինչ այդ բազմիցս ապացուցել են իրենք օրինականությունը և հաղթանակներ ենք տարել Վարչական և ավելի բարձր դատական ատյաններում: Մենք չենք կարող ապահովել ցանկացած տուգանքի դեմ բողոքի բավարարում, բայց մեր երաշխիքը այն է, որ այն հայցադիմումները, որոնք մենք տրամադրում ենք վարորդներին, նախկինում հաղթանակներ է գրանցել և տուգանքի որոշումները բեկանվել են:

Մեր տեսլականները՝

Մի քանի տարուց կունենանք առանց խախտումների երթևեկություն, վարորդները կիմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Սակայն մենք կշարունակենք զբաղվել վարորդներին հուզող այլ հարցերով, որոնք շատ ավելի կարևոր են, քանի տուգանքի բողոքարկումը, հետագա տարիներին կլավարկվի և միգուցե նաև փորձ կարվի խստացվի մի շարք օրենքներ, ընդ որում ԱՅԴ ՕՐԵՆՔԻ առաջ ՀԱՎԱՍԱՐ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐԸ:

Մեր նպատակը կարգապահ վարորդների դասակարգ ձևավորել է, որ ցանկացած վարորդ կարողանա պաշտպանել իր իրավունքներն ու չթողնի ինչ-որ մեկը ոտնահարել:

Մեր նպատակը կիրթ վարորդներն են, որպեսզի երթևեկությանը վտանգ չսպառնան:

Միացե՛ք մեզ

Միացեք Մեզ եթե կիսում եք մեր հայացքները և ուզում եք նույնն ինչ մենք