Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Տրանսպորտային միջոց վարելու իրավունքը

Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը եւ դրանք վարելու իրավունքը

1. Մեխանիկական տրանuպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի.

ա) «A» կարգ` մոտոտրանuպորտային միջոցներ, բացառությամբ մոպեդի.

բ) «B» կարգ` մինչեւ 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղեւորների համար նախատեսված մինչեւ 8 նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.

գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.

դ) «D» կարգ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նuտատեղ ունեցող ավտոմոբիլներ.

ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.

զ) «Տրոլեյբուu» եւ «Մոտոuայլակ»:

2. «C» կարգի տրանuպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչեւ 8 ուղեւոր, իuկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաեւ «D» կարգի տրանuպորտային միջոց վարելու իրավունք:

3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝

ա) «A» կարգի` 16 տարին լրացած անձանց.

բ) «B» եւ «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.

գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» եւ (կամ) «C» կարգի վարորդական վկայական եւ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ ունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած անձանց, որոնք ունեն «B» եւ (կամ) «C» կարգի վարորդական վկայական եւ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու առնվազն 12 ամսվա փորձ.

դ) «E» կարգի՝ տրանսպորտային միջոցներ վարելու «B», «C» կամ «D» կարգերի իրավունք ունեցող անձանց՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու ոչ պակաս, քան 12 ամսվա փորձ ունենալու առկայությամբ.

ե) «տրամվայ» եւ «տրոլեյբուս» ՝ 20 տարին լրացած անձանց:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:

5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ:

6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:

Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները

1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած եւ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով եւ ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։

2. «A» եւ «B» կարգի տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննությանը կարող են մասնակցել նաեւ ինքնուս անձինք:

3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:

4. Վարորդի թեկնածու է համարվում որակավորման տեսական քննությունը դրական հանձնած եւ համապատասխան փաստաթուղթ ստացած անձը: Ավտոմոբիլի վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած, իսկ մոտոցիկլետի վարորդի թեկնածու` 16 տարին լրացած անձը: Եթե որակավորման տեսական քննությունը դրական հանձնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, վարորդի թեկնածուն չի մասնակցում գործնական քննությանը կամ մասնակցում է գործնական քննությանը եւ դրական գնահատական չի ստանում, ապա նա կարող է վարորդի թեկնածու համարվել որակավորման տեսական քննությունը կրկին հանձնելու դեպքում:

5. Որակավորման տեսական կամ գործնական քննությանը դրական գնահատական չստացած ոււսումնական կազմակերպության շրջանավարտը կամ ինքնուսը կարող են համապատասխան քննությանը կրկին մասնակցել նախորդ քննության օրվանից երկու շաբաթ հետո:

6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայական եւ առնվազն երեք տարվա վարորդական անընդմեջ ստաժ:

7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթեւեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան եւ կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաեւ կցորդման եւ արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւանում՝ Երեւանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:

9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:

10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումն իրականացնող ուսումնական հաստատության կրթական ծրագրերի մշակման եւ իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

Հոդված 29. Վարորդական վկայականի ուժը կորցնելը

1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`

ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ եւ (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.

գ) նա մահացել է.

դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:

2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչեւ դրանում սահմանված ժամկետի ավարտը:

3. Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

Հոդված 30. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծիկանոնների ուսուցումը

1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային երթեւեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության եւ գիտության ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած ծրագրերին համապատասխան:

3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների եւ տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնապահպանության ու բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:

4. Ոստիկանությունը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին անվտանգ երթեւեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close