Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Սթափվեք Պարոնայք Ոստիկաններ

ՀՀ ՃՈ-ը ծառայության ընթացքում ավտոմեքենա է կանգնեցնում ստեղծելով վթարային իրավիճակ երթևեկության մյուս մասնակիցների համար:

Հարգելի Վարորդներ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել Ճանապարհային ոստիկանի հիմնական պարտականությունները , ինչպես նաև, ստորև կարող եք գտնել ՀՀ օրենքը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին, և ՀՀ Կառավարության 2006 թվականի N 1769-ը որոշումը Ճանապարհապարեկային ծառայություն իրականացման կարգը սահմանելու մասին:

  • ՀՀ օրենքը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին

Հոդված 23. Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները,

  1. Ճանապարհային երթևեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները:
  1. Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:

Հոդված 17. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը

1.Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

3. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով: Ճանապարհային երթևեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով, կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների և հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

  • ՀՀ Կառավարության 2006 թվականի N 1769-ը որոշումը Ճանապարհապարեկային ծառայություն իրականացման կարգը սահմանելու մասին:

31.Ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս պարտավոր է պահպանել անձնական անվտանգությանը վերաբերող հետևյալ հիմնական պայմանները`

ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճանապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխարգելելու իրավախախտումները.

բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.

գ) խուսափել ճանապարհային ծածկույթի սայթաքուն տեղամասերում ծառայություն իրականացնելուց.

դ) օրվա մութ ժամերին տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար ընտրել ճանապարհի առավել լուսավորված հատված, անհնարինության դեպքում օգտագործել պարեկային տրանսպորտային միջոցի լապտերների լույսը.

ե) կանգնեցված տրանսպորտային միջոցի կողքին կանգնել այնպիսի դիրքով, որպեսզի բացառվի վարորդի կողմից դուռը կտրուկ բացելու կամ երթևեկությունը հանկարծակի վերսկսելու հետևանքով իրեն հարված հասցնելը.

զ) խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման պարզաբանումից, եթե դա խոչընդոտներ է առաջացնում տրանսպորտի երթևեկության համար կամ սպառնում է անձնական անվտանգությանը.

է) շարժման մեջ գտնվող, գունագրաֆիկ երանգավորում ունեցող պարեկային տրանսպորտային միջոցների վրա` ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել հատուկ լուսային ազդանշանները` օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում, կամ տրանսպորտային միջոցները կանգնեցնելու ժամանակ.

ը) ստուգման ժամանակ պարեկային տրանսպորտային միջոցը կանգնեցնել ստուգվող տրանսպորտային միջոցի հետևի մասում:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close