Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Հարգելի՛ վարորդներ, թաքնվելը լուծում չէ

[vc_row][vc_column][vc_column_text]

Վերջին շրջանում վարորդներից լսում ենք բազմաթիվ բողոքներ երթևեկության ընթացքում խախտում չկատարելու, բայց Ճանապարհային ոստիկանության կողմից անպատճառ տուգանվելու մասին: Լինում են դեպքեր, երբ վարորդի կատարած իրավախախտումն իսկապես նվազ նշանակություն է ունենում և տուգանելն ուղղակի անօրինական բնույթ է կրում: Սակայն, շատ դեպքերում էլ վարորդներն այնպիսի իրավախախտումներ են կատարում, որ իսկապես արժանի են տուգանքի: Այս անգամ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՎԻՎ օրենսգրքի 123.5 հոդված վրա.

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_spacer height=”30″][/vc_column][vc_column width=”1/1″][minti_headline type=”h3″]Հոդված 123.5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]1. Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով /10.000 դրամ/:

2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով /5.000 դրամ/:

3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով /20.000 դրամ/:

4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով /100.000 դրամ/:

5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով /100.000 դրամ/:

6. Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով /5.000 դրամ/:

7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշերը ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով /100.000 դրամ/:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումներ (բացառությամբ միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով /50.000 դրամ/:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով /50.000 դրամ/:

10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով /100.000 դրամ/:

11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշն ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ և մեկը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որտեղ վարորդները երթևեկում են անընթեռնելի համարանիշերով: Հարգելի վարորդներ, մի՛ արեք նման ”սխրագործություններ”: Տուգանքներից խուսափելու համար առավել արդյունավետ միջոց է երթևեկության կանոններին հետևելը, քան նման կերպ պետհամարանիշը թաքցնելը:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][vc_column][minti_imageslider ids=”4624,4625,4626,4627,4628,4629″][vc_column_text]Լուսանկարները՝  Անուշ Մելքոնյանի[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close