Արտակարգ դրությունՆորություններ

Որքա՞ն ուղևորափոխադրման կանոնները խախտած վարորդ է հայթնաբերվել մարտի 27-ի դրությամբ

Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են

Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 44 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close