Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Մոտոցիկլետ վարելու մասին

[vc_row][vc_column width=”1/1″][minti_headline]Մոտոցիկլետ վարելու թույտվությունը և հաշվառումը [/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Հայաստանի Հանրապետության  18 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է վարել մոտոցիկլետ՝  ունենալով А կարգի վարորդական իրավունք և համարանիշ: Եթե արդեն ունեք վարորդական իրավունքի վկայական և ցանկանում եք ավելացնել А կարգ, ապա անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանության ցանկացած ՀՔԲ ստորաբաժանում և հանձնել 7 վարժությունից բաղկացած գործնական քննություն.

  1. սկսել երթևեկությունը տեղից շարժվելով,
  2. կատարել ուղղագծային երթևկություն,
  3. անցնել ցածր փոխանցումից բարձր փոխանցման կամ հակառակը,
  4. կատարել հետադարձ  առանց ոտնակից ոտքերը հանելու,
  5. կատարել շրջադարձ առանց ոտնակից ոտքերը հանելու,
  6. ղեկավարել մոտոցիկլետը 1 ձեռքով,
  7. կանգնեցնել մոտոցիկլետը:

Մոտոցիկլետը պետք է հաշվառված լինի և ունենա պետհամարանիշ, որը պետք է փակցված լինի հետևի մասում, լինի ընթեռնելի և տեսանելի:  Մոտոցիկլետը հաշվառելու համար  Ճանապարհային ոստիկանության ՀՔԲ ստորաբաժանում են ներկայացնում մոտոցիկլետը, նրա ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթը և հաշվառման համար անհրաժեշտ վճարման անդորրագրերը: Մոտոցիկլետով երթևեկելիս վարորդը պետք է կրի կոճկված սաղավարտ, հետևի երթևեկության կանոններին և  լինի չափազանց  ուշադիր, քանի որ մոտոցիկլոտով վթարներն ամենավտանգավորն են: Հայաստանի Հանրապետությունում մոտոցիկլետ վարելը թույլատրվում է միայն գործարանային արտադրության խլացուցիչներով, իսկ վերասասարքավորելը չի թույլատրվում, քանի որ մոտոցիկլետի արձակած աղմուկը, հատկապես երեկոյան ժամերին, անհանգստություն է պատճառում բնակչությանը:

[/vc_column_text][vc_row_inner][vc_column_inner][minti_headline type=”h2″]Մոտոցիկլետների առանձնահատկությունները և տեսակները[/minti_headline][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Շատերն են կարողանում մեքենա վարել, և կարծում են, որ  մեքենա վարել իմանալով ամեն պահի կարող են մոտոցիկլետ վարել: Սակայն, իրականում մեքենայի և մոտոցիկլետի միջև կան էական տարբերություններ, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ և հմտություններ.

  • մոտոցիկլետն ավելի փոքր է չափերով, և հետևաբար նրան դժվար է նկատել ավտոմեքենաների հոսքի մեջ:
  • մոտոցիկլետը երկանիվ տրանսպորտային միջոց է, իսկ դա նշանակում է, որ նրա վրա ավելի դժվար է հավասարակշռություն պահել:
  •  մոտոցիկլետ վարելիս վարորդը օգտագործում է ոչ միայն կառավարման ազդակները, այլ ակտիվ շարժում է իր մարմինը, ձեռքերը, ոտքերը:
  • մոտոցիկլետն ավելի շատ է կախված  քամու ուժգնությունից և ճանապարհային մակերեսի թերություններից:
  • մոտոցիկլետի վարորդը գործնականում պաշտպանված չէեղանակային պայմաններից՝  անձրից, քամուց, ցրտից ու արևից:
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Թվարկած առանձնահատկություններից պարզ է դառնում, թե ինչու է մոտոցիկլետ վարելու ուսուցումը տարբերվում մեքենա վարելու ուսուցումից:

Ընդհանուր առմամբ մոտոցիկլետի հասկացությունը  դրա հայտնագործումից ի վեր (Գոթլիբ Դայմլեր, 1885թ.) էապես չի փոխվել: Կան ժամանակակից մոտոցիկլետների մի քանի դասակարգումներ: Կախված նպատակից  եւ կառուցվածքային առանձնահատկություններից, առանձնացվում են. ստանդարտ (դասական) մոտոցիկլետներ, կրուիզերներ (չոպպերներ, կաստոմներ), սպորտային, տուրիստական մոտոցիկլետներ, երկակի նշանակության մոտոցիկլետներ, հատուկ նշանակության մոտոցիկլետներ, մոտոամենագնացներ (եռանիվ, քառանիվ), մոտոռոլլերներ (սկուտերներ) և այլն: Բացի այդ, որոշ մոտոցիկլետներ կարող են ունենալ նաև կողային կցորդներ:

Մոտոցիկլետները, որոնք ունեն կողային կցորդներ, պահանջում են հատուկ հմտություններ: Հիմնական առանձնահատկությունը  շրջադարձի ժամանակ մարմինը թեքելու միջոցով կենտրոնախույս ուժերի փոխանցման անհնարինությունն է: Պարզ ասած, այս տեսակի մոտոցիկլետները հնարավոր չէ թեքել, և վարելիս այն  շատ անգամ հիշեցնում է մեքենայի: Սակայն, ի տարբերություն մեքենայի, եռանիվ մոտոցիկլ վարելիս  հնարավոր է հաղթահարել շրջադարձը՝  մարմինը թեքելու միջոցով անհրաժեշտ ուղղություն ընտրելու համար:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close