Բողոքարկելուց հետո միայն ՃՈ-ն նվազ նշանակությամբ իրավախախտման համար տույժ չկիրառելու հոդվածի մասին
Կամո Ֆախուրյանի նկատմամբ հետադարձի կանոնները խախտելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժ էր նշանակվել: Կանոնների խախտումն արձանագրվել էր խաչմերուկում, ինչպես հետագայում ենթադրում էր վարորդը՝ հետիոտնային անցումի մոտ: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անհեթեթություն համարելով, Կ. Ֆախուրյանը դիմել է <<Վարորդի ընկեր>> ԻՀԿ-ի օգնությանը և վերջինիս միջոցով վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն՝ պահանջելով վերանայել կայացրած որոշումը և այն անվավեր ճանաչել, քանի որ նշված խաչմերուկում առկա մի քանի դեղին հետքերը ոչ մի կերպ հետիոտնային անցում չի կարելի համարել: Վերադաս բողոքը կցվում է: Բողոքին կից վարորդը տրամադրել է նաև այդ հատվածի լուսանկարը, որտեղ հստակ երևում են այդ դեղին հետքերը, որոնք հետիոտնային անցումի այդքան էլ նման չեն: Վարչական տույժ նշանակելու որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN# 16GJMTWEKRXY:
Ճանապարհային ոստիկանությունը բնականաբար կարճել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Բեկանման մասին որոշումը կցվում է: Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ վարույթը կարճվել է ոչ թե բողոքում նշված հիմքով, այն է՝ հետիոտնային անցումի բացակայությունը նշված տեղանքում, այլ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 38-րդ մասի հատկանիշով՝ վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն, այսինքն դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: Իսկ նույն հոդվածի 34-րդ մասը նախատեսում է, որ նման դեպքերում անձը պետք է նախազգուշացվի, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառելու: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ վարորդների կողմից նվազ նշանակությամբ իրավախախտումների համար նշանակված տուգանքները չբողոքարկվելու դեպքում ՎԻՎ օրենսգրքի 34-րդ հոդվածը անտարբերության է մատնվելու, և այդ իրավախախտումների համար, միևնույնն է, վարորդները տուգանվելու են:
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]