ՀետաքրքիրՆորություններ

ՃՈ-ի տված ժամկետը ավարտվում է

Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 10-ից սկսելու է արձանագրություն կազմել բոլոր այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն համապատասխան ստանդարտներին չհամապատասխանող գունամշակված դիմապակիով տրանսպորտային միջոցներով:

ՃՈ-ի կողմից՝ մեքենայի դիմապակին սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար տրված ժամանակը մոտենում է ավարտին: Սեպտեմբերի 1-ի ասուլիսում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ` Նորիկ Սարգսյանի խոսքերի համաձայն՝ սեպտեմբերի 12-ից ՃՈ-ն սկսելու է արձանագրություն կազմել այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն ոչ գործարանային տեսքի գունամշակված դիմապակիներով:

Նորիկ Սարգսյանը նաև նշեց, որ որևէ գործարան ստանդարտի խախտումով գունամշակված դիմապակիով ավտոմեքենա չի արտադրում: «Բոլոր այն դիմապակիները, որոնք գունամշակված են, դրանք գործարանային չեն: Սեպտեմբերի 10-ից մենք սկսելու ենք արձանագրել նաև դա: Առաջին փուլով մենք վարչարարություն սկսեցինք թաղանթապատված դիմապակիներով մեքենաների վարորդների նկատմամբ: Համարում ենք, որ առաջին փուլն արդեն իսկ ավարտված է, քանի որ շատ դժվար է այսօր գտնել մեքենա, որի առջևի ապակին թաղանթապատված կլինի: Երկրորդ փուլով վարչարարություն ենք սկսում գունամշակված դիմապակիներվ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ: Վիճակագրության արդյունքներից պարզ դարձավ, որ գունամշակված դիմապակիներվ տրանսպորտային միջոցների օգտագործումը հանդիսացել է բազմաթիվ վթարների և վրաերթերի հիմնական պատճառ»:

Նա նաև ընդգծեց, որ ցանկացած մեքենայի դիմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, իսկ ինչպես հայտնի է, որևէ գործարան այդ չափանիշները խախտող դիմապակիով ավտոմեքենա չի արտադրում:

Ապակիներ մգեցվածության օրենքով սահմանված չապանիշը

Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ապակիներին ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close