Բաց ՆամակներՀետաքրքիր

ՃՈ-ն պատասխանեց բաց նամակին

ՃՈ արձագանքը

Հարգելի Քաղաքացիներ,

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ‘Վարորդի Ընկեր’ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպության կողմից բաց նամակ է ուղղարկվել ՃՈ և Քաղաքապետարան, որում նշվել էր, որ Գ.Նժդեհի՝ Մայիսի 9 փողոցից մինչև Արշակունյաց հատման հատվածում մշտապես խցանումներ են լինում և խաթարվում է երթևեկությունը: Այդ հատվածում խցանումներն առաջանում են հասարակական տրանսպորտի և տվյալ վայրում կանգառի առկայությամբ: Կազմակերպության կողմից առաջարկվել էր խնդրի լուծման 4 հնարավոր տարբերակ: Ամբողջությամբ նամակին ծանոթացեք այստեղ:

Այսօր մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ Ճանապարային Ոստիկանությունից ստացել ենք ուղղարկված բաց նամակի պատասխանը, որում ասվում է, որ Ճանապարհային Ոստիկանությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառի հատվածը: Նշված հատվածում կկատարվեն համապատասխան գծանշումները, որի արդյունում կբարելավվի տվյալ կանգառի ճանապարհահատվածի երթևեկությունը:

Հ.Գ.Մենք ուժեզ ենք միասին…

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close