"ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ"
Dec 06
«Կանգ գիծ» գծանշումը չէր երևում

«Կանգ գի՞ծ»: Ինչ-որ չի երևում: Միայն տեսուչն էր «նկատել», ավելի ճիշտ «ենթադրել»

Անդրադառնանք հերթական արձանագրված խախտմանը, որը կրկին առանց  ապացույցի դարձել է տուգանքի որոշում։ Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN# 167GPVAEHNWY: Որոշման մեջ նշվում է, որ վարորդը Երևանի Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով և... read more →
Dec 02
Փողոց, թե՞ կանգառ

Փողոց, թե՞ կանգառ: Պարզվում է ՃՈ տեսուչներն այդպես էլ չեն տարբերում

Այս անգամ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձության վրա, որին նախկինում անդրադարձել էինք մեր ֆեյսբուքյան էջում: Միևևնույն տեղում օրերի տարբերությամբ երկու խախտում էր արձանագրվել: Վարորդը, Բաղրամյան / Պռոշյան խաչմերուկի հատվածում կանգառ էր կատարել կանգառն արգելված վայրում, որը... read more →
Nov 24
tuganq am

Եվս մեկ հաղթանակ, անհիմն ակտը բեկանվեց

Եվս մեկ հաղթանակ  Տիգրան Քեյանի կողմից Ճանապարհային ոստիկանության կողմից կազմված առանց հիմքերի ակտը բեկանվեց: ՃՈ-ի աշխատակիցը արձանագրություն էր կազմել վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու համար, որին հայցվորը առարկել է և արձանագրությունում նշել է առարկության մասին: Որից հետո հայցվորը ենթարկվել  է վարչական տուգանքի 5.000 ՀՀ դրամի չափով։ Հայցվորը գտնում է, որ իր... read more →
Nov 13
124-րդ հոդվածի 21 կետով

Հերթական սխալ կայանման տուգանքը բեկանվեց դատարանում

Այս անգամ սխալ կայանման տուգանքի «զոհ» էր դարձել Արտակ Միքայելյանը, ում նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ նշանակելու մասին որոշում էր կայացրել՝ կրկին վկայակոչելով ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124-րդ հոդվածի 21 կետը: ՃՈ-ի համար սովորություն է դարձել առանց կոնկրետ արարքը բացատրելու տուգանել վարորդին: Հետաքրքիր է, որ նույն ՃՈ-ն փորձում է... read more →
Nov 11
սխալ կայանման տուգանքը կարճվել է

Դատարանը բեկանել է Ճանապարհային ոստիկանության նշանակած սխալ կայանման տուգանքը

Նորից խախտում և նորից տուգանք: Առաջին հայացքից շատ բարդ թվացող իրավիճակ, որտեղ փորձում ես գտնել խախտում կատարած մեքենան: Փորձեք գուշակել, թե ո՞ր մեքենան է տուգանվել և ի՞նչ խախտում է կատարել: Ամեն դեպքում Ճանապարհային ոստիկանությանը հաջողվել է խախտում արձանագրել և տուգանել վարորդին: Ահա իրավախախտում արձանագրելու մասին ՃՈ-ի որոշումը. PIN# 16289HJRMPRV: Որոշման մեջ, ինչպես  շատ... read more →
Oct 31
Դատարանն անվավեր ճանաչեց

ՃՈ-ի ևս մեկ անօրինական քայլ անհաջողության մատնվեց: Դատարանն անվավեր ճանաչեց տույժ նշանակելու մասին որոշումը

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը Ռուբեն Սարոյանի նկատմամբ  ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով խախտում էր արձանագրել: Իրավախախտում արձանագրելու մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN#1637FGMXZLPW : Վարորդը, իր արարքն իրավախախտում չհամարելով, դիմել է ՀՀ Վարչական դատարան, կայացված... read more →
Oct 25
տուգանքի գումարը

Վարորդը վճարել է կարմիր գծերի տուգանքը, հետո բողոքարկել ու հետ ստացել իր գումարը

Օրերս, ֆեյսբուքյան ''Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր'' խմբի ակտիվ խմբակից Թամարա Դանիելյանը խմբում կիսվել էր Դավիթ Մկրտչյանի հետ տեղի ունեցած նախադեպային իրադարձությամբ: Բանն այն է, որ կարմիր գծերի տուգանքը վճարելուց հետո նա բողոքարկել էր և հետ ստացել վճարված գումարը:  Սա իր թվով առաջին տուգանք էր վճարովի կայանատեղիում առանց սահմանված տուրքի վճարման կայանելու համար:... read more →
Oct 23

Կգա՞ մի օր, երբ քաղաքապետարանը կդադարի <<ռեկետը>>

Նորից կարմիր գիծ և նորից հաղթանակ: Այս անգամ ''Փարկինգ Սիթի Սերվիս'' ՓԲԸ-ն ֆիքսել էր Ռաֆայել Աղաջանյանին: Նա տուգանվել էր առանց սահմանված տուրքի վճարման վճարովի ավտոկայանատեղիում  կայանելու համար: Ռաֆայել Աղաջանյանը, քաղաքապետարանից ստանալով ''Փարկինգ Սիթի Սերվիս'' ՓԲԸ-ի՝ իբրև ապացույց ներկայացրած լուսանկարների հիմա վրա կայացրած իրավախախտման... read more →
Oct 21
ՃՈ-ն բեկանեց հետադարձ

Բողոքարկելուց հետո միայն ՃՈ-ն <<հիշեց>> նվազ նշանակությամբ իրավախախտման համար տույժ չկիրառելու հոդվածի մասին

Կամո Ֆախուրյանի նկատմամբ հետադարձի կանոնները խախտելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժ  էր նշանակվել: Կանոնների խախտումն արձանագրվել էր խաչմերուկում, ինչպես հետագայում ենթադրում էր վարորդը՝ հետիոտնային անցումի մոտ: Վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անհեթեթություն համարելով, Կ. Ֆախուրյանը դիմել է <<Վարորդի ընկեր>> ԻՀԿ-ի օգնությանը և վերջինիս միջոցով վերադաս բողոք է ներկայացրել Ճանապարհային... read more →
Oct 20
ՃՈ-ն ընդունեց իր անօրինականությունը

Վերջապես ՃՈ-ն ընդունեց իր <<թալան>> նախաձեռնության անօրինական լինելը

Վերջերս, Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը Մերուժան Խումարյանի նկատմամբ  ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով իրավախախտում էր արձանագրել: Իրավախախտում արձանագրելու մասին որոշումը կարող եք տեսնել այստեղ. PIN#168ejryabfkm : Վարորդը, իր արարքը չորակելով որպես իրավախախտում, հայցով հանդես է եկել ՀՀ Վարչական դատարանում՝ կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:... read more →