"ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ"
Jun 13
Սխալ կայանման տուգանք

ՍԴ-ի իմպրովիզը կրկին չաշխատեց: Տեսնենք սրանից հետո ի՞նչ քայլեր կձեռնարկի

Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ հաղթանակ, որը նորից ու նորից վերաբերում է տրանսպորտային միջոցի սխալ կայանմանը: ՃՈ թիվ 1705692967 որոշմամբ /PIN #17TZAGNSTWYZ/ վարորդ Գ. Հովհաննիսյանը տուգանվել էր 5000 ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար: Սակայն դատարանն այն անվավեր է ճանաչել: Մանրամասնենք որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքները: Նախ, անդրադառնանք «երկրորդ... read more →
Mar 09
Գրպանիկներում կայանելու տուգանք

Գրպանիկներում կայանելու համար ՃՈ-ն շարունակում է վարորդներից ապօրինաբար գումարներ գրպանել:

Ինչպես տեղյակ եք, «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ն բազմիցս անդրադարձել էր ՃՈ կողմից թույլ տրվող բազմաթիվ բացթողումների՝ ճանապարհային նշանների ու գծանշումների ոչ պատշաճ կիրառելուն, ինչպես նաև ոչ իրավաչափ վարչական ակտեր կազմելուն, երբ դրանցում հստակ նկարագրություն չէր տրվում ու կոնկրետ խախտումը չէր ներկայացվում: Մասնավորապես, կանգառի կանոները խախտելու վերաբերյալ ակտերում միայն նշվում էր ՎԻՎ... read more →
Feb 17
վարորդները համակերպվել են

Երևանի վարորդները համակերպվել են ՃՈ ծուղակներին: Այժմ հերթը մարզի բնակիչներինն է

Երևանում ապրող գրեթե ցանկացած վարորդ արդեն շատ թե քիչ համակերպվել է թաքնված ճանապարհային նշանների ու գծանշումների հետ, և հնարավորինս փորձում է խուսափել այդպիսի ծուղակներից: Սակայն մարզերից Երևան եկող ոչ մի վարորդ նման ծուղակների չի սպասում և սովորականի պես նրանք ճանապարհային նշաններն ու գծանշումները փնտրում են տեսանելի վայրերում: Բայց հանկարծ օրեր... read more →
Jan 15
Մուտքի լուսացույցի բացակայության տուգանք

Մուտքի լուսացույցի բացակայության պատճառով «կանգ գիծը» հատած վարորդը հաղթել է դատարանում:

Հարգելի վարորդներ, արդեն բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ Երևանում կան ոչ համաչափ աշխատող կամ չերևացող լուսացույցեր, որոնք ոչ միայն չեն ապահովում երթևեկության անվտանգությունը և շատ հաճախ վթարների պատճառ են դառնում, այլև վարորդների տուգանման լավ առիթ են հանդիսանում: «Ճանապարհային ոստիկանււթյուն և կարմիր գծեր»  ֆեյսբուքյան խմբի ակտիվ... read more →
Jan 11
Դատարանը բեկանել է արագության գերազանցման տուգանքը

Արագաչափի դեր կատարած տեսուչի տուգանքն այդպես էլ մնաց թղթի վրա: Դատարանը բեկանել է արագության գերազանցման տուգանքը

Վարորդ Վահե Հովհաննիսյանը ամիսներ առաջ հայտնվել էր Ճանապարհային ոստիկանության տեսուչների ծուղակում: Երթևեկության ընթացքում տեսուչը հանկարծ կանգնեցրել էր վարորդին և հայտնել, որ մի քանի կիլոմետր առաջ նա գերազանցել է թույլատրելի արագությունը՝ մեկնաբանելով, որ իր գործընկերն է այդ մասին հայտնել ռադիոկապով: Վարորդը խնդրել էր հայտնել խախտում... read more →
Jan 08
մաշված հոծ գիծը հատելու տուգանք

Մաշված հոծ գիծը հատելու տուգանքը դատարանն անվավեր է ճանաչել

Ամիսներ առաջ Ճանապարհային ոստիկանության տեսուչը տեսանկարահանող սարքի միջոցով խախտում էր արձանագրել վարորդի նկատմամբ՝ գծանշման պահանջը չկարարելու համար: Այս անգամ վարորդը հատել էր հոծ գիծը, որի համար Վարչական իրավախախտումներ վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախատեսված է տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Ահա... read more →
Dec 28
արագաչափի տուգանքը

Արագաչափի տուգանքը «Վարորդի ընկեր» գրասենյակի ջանքերով բեկանվել է դատարանում:

Հարգելի ընթերցողներ, այս անգամ ուզում ենք ձեզ ներկայացնել նախադեպը չունեցող հաղթանակ «Վարորդի ընկեր» գրասենյակի գործունեության ընթացքում: Խոսքը վերաբերում է արագաչափ սարքով արձանագրված տուգանքի բեկանմանը: Ամիսներ առաջ Հրազդան քաղաքի տարածքում տեղակայված արագաչափը արագության գերազանցում էր արձանագրել Զառա Սահակյանի նկատմամբ, ով հղի վիճակում անձամբ վարելով իր... read more →
Dec 25
Dec 23
Վարորդն ինքնուրույն բողոքարկել է

Վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն բողոքարկել է ՃՈ որոշումը և հաղթել դատարանում

Մեր հասարակության մեջ թյուր կարծիք է տարածված, որ վարչական ակտը բողոքարկելը չափազանզ դժվար է և հատուկ գիտելիքներ ու հմտություններ է պահանջում: Այդ կարծիքը փոխելու և հակառակը համոզելու նպատակով ուզում ենք ձեզ ներկայացնել մի դեպք, երբ վարորդն առանց իրավաբանների օգնության, ինքնուրույն հայցադիմում է կազմել և դիմել Վարչական դատարան: Նա պարզապես ուսումնասիրել է... read more →
Dec 10
Բնակավայր մուտք գործելու փաստը

Վարորդի՝ բնակավայր մուտք գործելու փաստը ՃՈ-ն չկարողացավ ապացուցել Վճռաբեկ դատարանում

Հարգելի վարորդներ, ուզում են ձեր ուշադրությանը ներկայացնել մի տուգանք, որն ունեցել է աննախադեպ հանգուցալուծում: Այդ մասին տեղեկացանք «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբում հրապարակված նյութից:  Տուժած վարորդը պայքարել է  հանուն արդարության, անցել բոլոր ատյաններով և Վճռաբեկ դատարանում վերջապես հասել հաղթանակի: Տուգանքը արագաչափ սարքով արձանագրված խախտմանը:... read more →