Գլխացավանք, որի անունն է Կարմիր գծեր ։ Մի քանի պարզ քայլ, որոնց շնորհիվ ժամանակ չեք ծախսի քաղաքապետարան հասնելու, հերթ կանգնելու և այլ անհարմարությունների վրա։
Եթե ցանկանում եք բողոքարկել արձանագրությունը, ապա.
Նախ՝
1. Պետք է դիմումի օրինակը ներբեռնել այստեղից. դիմումի ձև,
2. Դիմումը լրացնել ձեր տվյալներով, տպել, ստորագրել և սքան անել որպես pdf ֆայլ:
Այնուհետեև ՝
1. Մտնել https://www.yerevan.am/am/one-window/ հղումով,
2. Մուտք գործել «Մեկ պատուհան» բաժինը,
3. Այնուհետեև «Այլ»,
4. «Դիմումի ձև»
5. «Ուղարկել առցանց դիմում»:
Երբ բացվի «Ուղարկել առցանց դիմում» պատունահը, պետք է հետևել հետևյալ քայլերին.
1 . Նեռբեռնելու համար ֆայլերի անունները պարտադիր պետք է լինեն լատինատառ,
2 .Գործարքը պետք է իրականացվի աշխատանքային ժամերին և աշխատանքային օրերին,
3. Դիմումը և մնացած ինֆորմացիան ներբեռնելուց հետո, եթե ամեն ինչ ճիշտ է իրականացվել, ապա դիմումն ուղարկելուց հետո էկրանին պետք է հայտնվի գրություն՝ դիմումն ընդունված լինելու մասին:
4. Եթե այդպիսի գրություն չի հայտնվում, ուրեմն կրկին պետք է փորձեք,
5. Մեկ օրվա ընթացքում ձեր էլ.փոստին կստանաք նամակ, որ ձեր դիմումն ընդունված է, դա ևս փաստում է, որ ճիշտ եք իրականացրել, իսկ եթե չգա, ուրեմն կրկին կատարեք գործողությունները:
Եթե բաց եք թողել որոշումը բողոքարկելու ժամկետները, ասյինքն՝ արձանագրությունը չեք բողոքարկել մինչև քաղաքապետարանում նշանակված նիստը, ապա նիստից հետո կայացրած որոշումը կարելի է բողոքարկել նույն սկզբունքով, միայն փոփոխելով դիմումի ձև: Որոշումը բողոքարկելու համար դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից :
Կիսվեք Ձեր հաղթանակներով մեր Ֆեյսբուքյան խմբում այստեղ ։
Մաղթում ենք Ձեզ անփորձանք երթևեկություն։
Հ․Գ․ Հարգելի՛ Հովսեփ, շնորհակալ ենք հետաքրքիր փորձով կիսվելու համար։
Ծանոթացեք նաև՝