Oրենքներ և օգտակար նյութերՆորություններ

Ուզում ես չտուգանվել և երկա՞ր ապրել, կապի’ր ամրագոտին

[vc_row][vc_column][vc_column_text]

Ահա բազմաթիվ վարորդներին հուզող հարցի պատասխանը՝ կապել ամրագոտին թե՞ ոչ…

Այս կապակցությամբ ներկայացնենք  գիտնականների կողմից կատարված փոքր ուսումնասիրություն և համառոտ վիճակագրություն:

Ի՞նչ է հիմնականում տեղի ունենում վթարի ընթացքում (օրինակ` դիմային հարվածի ժամանակ).

Բախումից անմիջապես հետո վարորդի մարմինը սկսում է շատ կտրուկ առաջ շարժվել, ընդամենը 0.044 վարկյան հետո վարորդը կրծքավանդակով հարվածում է ղեկին, 0.068 վարկյան հետո, եթե ղեկը ՛՛ծալվում է՛՛, ապա վարորդը դեմքով 9 տոննային համարժեք ուժով հարվածում է սարքավորումների վահանակին,
0.093 վարկայան հետո նա գլխով հարվածում է դիմապակուն ու ստանում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, 0.11 վարկյան հետո վարորդի, արդեն մահացած մարմինը, հետ է շպրտվում:

Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ թեթև մարդատար մեքենաների վարորդները և ուղևորները առավել հաճախակի ստանում են գլխուղեղի և կրծքավանդակի վնասվածքներ:

Մեքենայի հիմնական էլեմենտները, որոնք հանդիսանում են վնասվածքի աղբյուր` 68% դեպքերում, դա ղեկանիվն է, 28.5% դեպքերում` դիմապակին, 23.1% դեպքերում` սարքավորումների վահանակը, 12.5% դեպքերում` սրահի կողային հենասյունները, 3% դեպքերում` տանիքը:

Որպես լրացում նշենք, որ առանց ամրագոտիների մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 5.000 դրամի չափով:

Այս ամենից կարելի է խուսափել , եթե վարորդը ամրակապված լինի:

Ամրագոտիների օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել մահվան ելքով պատահարները.

Դիմային հարվածի դեպքում` 2.3 անգամ;
Կողային հարվածի դեպքում` 1.8 անգամ;
Մեքենայի շրջվելու դեպքում` 5 անգամ:

Ուստի խնայեք Ձեր կյանքը, առողջությունը և գումարը, երթևեկեք ամրագոտիներով ամրակապված!

Հ.Գ. Շնորհակալություն Արթուր Մուրադյանին օգտակար և հետաքրքիր տեղեկատվության համար

Այնուամենայնիվ…
Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում տուգանվել միաժամանակ ամրագոտին չկապելով, ապա խորուրդ ենք տալիս թարմացնել ձեր ավտոտնակը, քանի որ այն մեքենաները, որոնցում գործարանային արտադրությամբ նախատեսված չէ ամրագոտի, այդ մեքենաների վարորդները կարող են չտեղադրել ամրագոտի ու չօգտվել դրանից, օրինակ՝ ավտոբուս, Պոբեդա, Վոլգա և այլն:

[/vc_column_text][/vc_column][vc_column][vc_column_text]

 

Կարող եք ծանոթանալ նաև.
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը: Տուգանքի չափերը
Հոծ գիծ, հետադարձ, վազանց, սխալ կայանում և այլ խախտումների տուգանքներ
Արագության գերազանցում: Տուգանքի չափերը[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close