Մենք և մեդիանՆորություններ

«Վարորդի ընկեր» ՀԿ խորհրդի անդամ, փաստաբան Արտակ Խաչատուրոֆֆը պատասխանում է վարորդներին առնչվող հարցերին

[vc_row][vc_column][vc_column_text]

Օրերս ”Ազատություն TV”-ի հյուրն էր ”Վարորդի Ընկեր” ՀԿ խորհրդի անդամ, փաստաբան Արտակ Խաչատրյանը: ”Վարորդի Ընկեր” ՀԿ-ի առաքելությունն է անվճար դատաիրավական օգնություն ցուցաբերել այն վարորդներին, ում ներկայացվել է այս կամ այն իրավախախտումներն ու տուգանքները, որոնց իրավացիությունը կասկած է առաջացնում ոչ միայն վարորդների, այլ նաև ցանկացած ադեկվատ մտածող մարդու մոտ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][minti_headline type=”h2″]Հարցազրույցի տեսանյութը[/minti_headline][/vc_column][vc_column width=”1/1″][minti_video]https://www.youtube.com/watch?v=Ok1BbAmki2c[/minti_video][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]

Հարցազրույցում բարձրացվել են մի քանի թեմաներ.

  • պետական կառույցների ոչ հարթ գործունեության մասին, որոնք պետք է համագործակցեն միմյանց հետ՝ այս կամ այն ճանապարհատրանսպորտային ոլորտում տեղի ունեցող գործողությունների ժամանակ;
  • աղմուկ բարձրացրած ”կարմիր գծերը” և իրենց անհամապատասխանությունը ՃԵԿ-ի հետ և այլն:
  • օրերս Կառավարությունում բարձրացված արագաչափերի և տեսախցիկների նպատակահարմար լինելու հարցը՝ Խաչատրյանի մոտ առաջացրեց երկակի կարծիք: Արագության, կարմիր լույսի և այլ խախտումները ֆիքսող տեսախցիկների տեղադրման ժամանակվանից ՃՏՊ-ի քանակը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճել է: Ամեն նոր տեղադրվող տեսախցիկի հետ լարվածությունը ճանապարհներին մեծանում է, ճանապարհային նշանների բացակայությունը կամ դրանց չափազանց գերակայող առկայությունը և միաժամանակ իրար հակասումը, վարորդին շփոթմունքի մեջ է գցում:
  • ցավոտ հարց սեկցիաների մասին և իր լուծմանն ուղղված առաջարկությունը:
  • ամենօրյա մարդկանց աշխատանքը, ովքեր ջանում են օգնել անհիմն տուգանված վարորդներին պաշտպանել իրենց իրավունքները, ամեն օր կազմվող տասնյակ դիմումներն ու հայցերը՝ ուղղված պատասխանատվության ենթարկելու ոչ միայն ՃՈ-ին, այլ նաև շղթայով իրար հետ կապված, սակայն իրար հետ համագործակցություն չիրականացնող բոլոր պետական ատյաններին:

”Վարորդի Ընկեր” ՀԿ-ն կո՛չ է անում վարորդներին լինել զգոն, չխախտել կանոնները, բայց միաժամանակ տեղյակ լինել, որ ցանկացած անօրինական որոշում պետք է բողոքարկվի վերադաս ատյաններում: Կո՛չ է անում օրենքներ գրող մարդկանց հետևել իրենց իսկ հաստատած օրենքներին, վերացնել կոռուպցիան և անօրինականությունը համակարգում:
Շարժումը, որը սկիզբ է առել սոց.ցանցում հասարակ խմբից, և որի նպատակն էր համախմբել անօրինական տուգանքներից տուժված մարդկանց, ժամանակի հետ դարձել է հասարակական կազմակերպություն և իր ուղղվածությունն ու սկզբունքները չի փոխել: Ամեն օր Ձեզ սպասում են մարդիկ, ովքեր չեն խնայում իրենց ժամանակը հանուն արդարության և բացի իրենց առօրյա գործերից նաև հասցնում են բարի գործեր անել:

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close