Ինչ անել եթեՀետաքրքիր

Ինչ անել եթե… N1

Առավել հաճախ հանդիպող  <Ինչ անել եթե>-ների պատասխանները

Հարգելի’ վարորդներ, ինչպես խոստացել էինք, Ձեզ ենք ներկայացնում այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են հանդիպում մեր ֆեյսբուքյան խմբում:

  • Բարև Ձեզ: 1 տարվա ընթացքում նույն ոստիկանները 2 անգամ կանգնեցրել են ինձ՝ նույն խախտման մեղադրանքով, եթե անցյալ անգամ մեղադրում էին 74 կմ/ժ արագության համար, այն դեպքում, որ Ես 68կմ/ժ արագությամբ էի երթևեկում Եղվարդի խճուղիով, այսօր նույն խճուղում, ինձ մեղադրում էին 84 կմ/ժ արագության համար, սակայն ես ընթանում էի 67կմ/ժ արագությամբ: Իրենց մեղադրանքները հիմնավորում էին իրենց սարքով, որն իրոք ցույց էր տալիս իրենց ասած արագությունները: Նախորդ անգամ ես պնդեցի, որ ոստիկաններից մեկը նստի իմ մեքենան, միասին երթևեկենք, իսկ մյուսը` կատարի չափումներ իր սարքով, այս անգամ իրենց սարքը 5 կմ/ժ պակաս ցույց տվեց և իհարկե ի ուրախություն ինձ չտուգանեցին: Այսօր նույն մեղադրանքով ինձ ցույց են տալիս, որ Ես 84 կմ/ժ արագությամբ եմ ընթացել և ինձ իրենց կրկին անգամ փորձում են ապացուցել իրենց բառերը միևնույն սարքով, միևնույն ժամանակ ես վստահորեն կարող եմ պնդել, որ չեմ գերազանցել 67կմ/ժ արագությունը: 30 րոպե վիճելուց հետո ինձ կրկին չեն տուգանում, որովհետև ես հստակ ասում եմ, որ ես չեմ տուգանվելու չկատարած խախտման համարԱյժմ ուզում եմ իմանալ՝
    ի՞նչ անել այն դեպքում, երբ գործը հասնի դատարան, իրենք իրենց սարքի ցուցմունքով են առաջնորդվելու, որն իր տեխնիկական զննումն անցել է ինչոր ընդունելի ժամանակ, իսկ Ես ոչինչ չունեմ իրենց ներկայացնելու համար, ինչպես իմ անմեղությունն ապացուցեմ?
    2. տեսարձանագրիչներն արագությունը չեն ֆիքսում, որքան տեղեկացված եմ ես, իսկ կա՞ այնպիսի պրակտիկա, որ դա ինչոր տեղ փակցնես, որ արագության վահանակը երևակամ, կա՞ արդյոք նմանատիպ սարք, որը կարող է օգտակար լինել վերը նշված դեպքի համար?

Պատասխան: Ձեր ներկայացրած պատմությունը, եթե շարադրվեր և նշվեր կոնկրետ տեսուչների տվյալները, բորտ-համարանիշները, ապա վերջիններիս վերադաս մարմինը, ինչպես նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը (ՆԱՎ), վերջիններս ավելի արդյունավետ կքննեն գործը և թե 2 դեպքերի համադրումից և գործով համոզված ենք ձեռք բերված այլ ապացույցների համադրումից կպարզեն, որ տվյալ ծառայողները թույլ են տվել կոպտագույն ծառայողական խախտում:

Ձեր կողմից նշված այն հանգամանքը, որ 30 րոպե վիճել եք, կարող է կրել ավելի կարճ բնույթ ընդամենը հայտարարելով և պահանջելով, որ վերջիններիս կողմից թույլ տված մեքենայությունները ենթադրյալ խախտումների մասին արձանագրելու և նույնիսկ չարձանագրելու դեպքում տեղեկացվելու են վերադասին:

Ձեր առաջին հարցին կպատասխանենք, որ հարկավոր է տեղեկացված լինել օգտագործվող արագաչափ սարքերի տեխնիկական պարամետրերի, ինչպես նաև տեսուչների կողմից կիրառվող հնարքներին և հնարամտություններին, ինչին կարող ենք ծանոթացնել վարորդի ընկեր գրասենյակում կազմակերպված հետագա սեմինարներին:

Երկրորդ հարցի վերաբերյալ նշենք, որ վաղուց արդեն արտադրության և շրջանառության մեջ են մտել վիդեոարձանագրիչները, որոնք միաժամանակ չափում, ձայնագրում և ցույց են տալիս մեքենայի իրական արագությունը, որը երկաթե փաստարկ է հետագա ապացուցողական բազայի համար:

 

  • Ինչ անել եթե պետավտոտեսուչը իրեն ադեկվատ չի պահում?

 Պատասխան: Ցուցաբերել ներքին հանդարտություն, և շատ կարևոր խորհուրդ. եթե տեսուչը մեջբերում է օրենքի պահանջներ, որոնք բնության և տարածության մեջ գոյություն չունեն և վստահ եմ, որից հետագայում հրաժարվելու է, ապա այդ մասին հայտարարեք կամ կատարեք գրառում արձանագրությունում: Օրինակ, եթե տեսուչը պնդում է, որ կատարել եք հոծ գծի խախտում, որի տուգանքը 30000դր է, սակայն պատրաստ է տուգանել 10000 դր, այդ մասին նշում եք անում, հայտարարելով, որ տեսուչը  առաջարկել է նման “ծառայություն”: Բացի դրանից նման բան գոյություն չունի, օրինակ` տեսուչը հայտարարել է ,որ պարտավոր եք պատասխանել իր հարցերին, կամ ի սկզբանե չի ներկայացրել Ձեր խախտումը` պնդելով, որ այն կներկայացնի փաստաթղթերը ստանալուց հետո. խորհուրդ ենք տալիս այնուամենայնիվ փաստաթղթերը ներկայացնել, բայց հայտարարել, որ տեսուչի գործողությունները ամպայման կվիճարկվեն և այդ մասին կնշվեն արձանագրություններում, առ այն, որ տեսուչի կողմից թույլ է տրվել օրենքի խախտում և առկա են կոռուպցիոն ռիսկեր: Այս դեպքում կխուսափեք անհիմն մեղսագրանքից, այն է տեսուչի օրինական պահանջին չենթարկվելը, փոխարենը վերջինիս կդնեք անհարմար դրության մեջ, ինչպես նաև կտեղեկացնեք համապատասխան մարմիններին:

 

  • Ինչ անել, եթե վթարի մեջ ես հայտնվել։ Գումար առաջարկել/վերցնել, առանց ԱՊՊԱ գործակալի թերթիկ լրացնել և ՃՈ կանչել?

Պատասխան: Միանշանակ ուզում ենք նախազգուշացնել, որ` հարևաններին, ընկերներին, ՃՈ-ին, ԱՊՊԱ գործակալներին, վթարի այլ մասնակիցներին, ականջ դնել պետք չէ, եթե վթարի հետևանքով վնասի չափը մեծ է, ապա միանշանակ պահանջել վարչական վարույթ, որովհետև ամեն դեպքում մտավախություն կա, որ ԱՊՊԱ-ն ի վնաս Ձեզ կկայացնի որոշում, նույնիսկ այն դեպքում, երբ վթարի մասնակից մյուս վարորդը ընդունել է իր մեղքը և Ձեզ համար վթարը թվում է ակնհայտ, նույնիսկ այն դեպքում, որ Ձեզ թվում է, որ ակնհայտ իրավացի եք, չմոռանաք ժամանակին զանգահարել ԱՊՊԱ գործակալին: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ այն դեպքում ևս, երբ վարորդների միջև կա համաձայնություն, ճանապարհային ոստիկանության աշխատակիցը պարտավոր է արձանագրել վթարը (իհարկե անվճար), այսինքն տուգանքի առաջ մտավախություն չկա, և ոստիկանների այն հորդորը, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ, կամ պետք է վճարվի հանրահայտ 30000 դր-ը, իրականությանը չի համապատասխանում: “Հայտնվել եք վթարում, զանգահարեք մեզ, Վարորդի Ընկեր Գրասենյակ”:


  • Եթե 10000 դրամանոց խախտում ես արել, ու Ճ Ոստիկանը առաջարկում է 5000 դրամով չգրել ակտը

 Պատասխան: ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ J:  ( Ճիշտ պատասխանի համար տես առաջին պատասխանը: )


  • Ինչ անել եթե պետավտոտեսուչը կանգնեցրել է Ձեզ, և դուք զգում եք, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում

 Պատասխան: Միանշանակ զանգել, տեղեկացնել, հայտնել բորտ-համարանիշը, ասել կասկածները: Արդյունքում կքննվի և իր վարքագիծը, և ալկոհոլ ընդունելու վարկածը:

 

  • ՃՈ տեսուչն ակտ է կազմել։ Համաձայն չեմ եղել և չեմ ստորագրել։ Ինչ է սպասվում ?

Պատասխան: Հորդորում ենք ձեռնպահ մնալ չստորագրելուց, փոխարենը արձանագրությունում նշել Ձեր անհամաձայնությունը, կամ կարճ “համաձայն չեմ, բողոքելու եմ”, կամ “ինձ չի ներկայացվել պատշաճ ապացույց” , կամ “ես նման խախտում թույլ չեմ տվել”, կամ նմանատիպ ցանկացած այլ գրառում: Ինչպես անհամաձայնություն հայտնած դեպքում, այնպես էլ չստորագրելով արձանագրությունը, սահմանափակված չեք բողոքարկման իրավունքից, սակայն գործը քննող մարմնի մոտ ներքին համոզմունք ձևավորելու համար ավելի արդյունավետ է, խորհուրդ ենք տալիս արձանագրությունում նշել ձեր անհամաձայնությունը, որպեսզի չստեղծվի տպավորություն, որ կատարված խախտման դիմաց գումարի չափը իմանալուն պես խուսափել եք ստորագրելուց:

 

  • Եթե կանգնեցրել են Ձեզ և Ձեզ մոտ ինչինչ պատճառներով առկա չէ վարորդական վկայականը: Ինչ է սպասվում?

Պատասխան: Մեքենան տեղափոխվում է հատուկ պահպանման տարածք, կազմվում է արձանագրություն, որում նշվում է խախտում թույլ տրման ստույգ ժամը: Օրենքով սահմանված կարգով այդ պահից սկսած 24 ժամվա ընթացքում վարորդական վկայականը ներկայացնելու դեպքում ազատվում եք վարչական պատասխանատվությունից (չեք տուգանվում) և անվճար ձեզ է վերադարձվում Ձեր մեքենան:

 

  • Եթե խախտում արձանագրողն ինքն է խախտում կատարում

Պատասխան: Հայտարարում եք այդ մասին: Այն դեպքում, երբ Ձեր խախտումը առկա է, սակայն միաժամանակ տեսուչն էլ է խախտում թույլ տվել, ապա ընդունեք Ձեր մեղքը, ենթարկվեք պատասխանատվության, սակայն մի մոռացեք նշել տեսուչի խախտման մասին ևս, որի արդյունքում նա նույնպես կենթարկվի պատասխանատվության:

 

Հ.Գ. Հարգելի’ Պրն. Ա. Խաչատուրով, շնորհակալություն իրավաբանական աջակցության և խորհուրդների համար:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close