Oրենքներ և օգտակար նյութերԻնչ անել եթեՀետաքրքիր

Ի՞նչպես չ’թալանվել ՊԵԿ-ի կողմից մեքենա օտարելիս

[vc_row][vc_column][vc_column_text]

Ըստ Հայաստանի Հանրապետության Ավելացված Արժեքի Հարկի մասին օրենքի 6-րդ հոդվածի բ կետի`մեկ օրացուցային տարվա ընթացքում 2 և ավելի թվով, անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` անձնական օգտագործման ավտոմեքենայի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Տես ամբողջական ՀՀ օրենքը ԱԱՀ-ի մասին այստեղ.

Այժմ մեկնաբանեմ վերը նշված օրենքը մեզ` հասարակ մահկանացուներիս հասկանալի լեզվով` օրինակներով:

Այսինքն, ըստ օրենքի, մեկ տարվա մեջ օտարված 2-րդ մեքենան ենթակա է ԱԱՀ-ով հարկման հատուցման գնի (վաճառքի գին) սահմանված արժեքի 16.67տոկոս դրույքաչափով:

Օրինակ 1

Եթե 2016 թվ-ի մայիսի 25-ին վաճառել եք Ա ավտոմեքենան,  իսկ Բ ավտոմեքենան վաճառել եք սեպտեմբերի 29-ին, բայց Ա-ն ավտոմեքենան ձեռք էիք բերել 2016թ հունվարի 16-ին իսկ Բ-ն` 2014թ օգոստոսի 20, ապա ըստ ՀՀ ԱԱՀ մասին օրենքի, 1-ին պայմանը բավարարված է, քանի որ մեկ օրացույցային տարում վաճառել եք 2 մեքենա, բայց 2-րդ պայմանը քանի որ չի բավարարվել, այսինքն 2 ավտոմեքենաների վաճառքը եղել է ձեռք բերումից 1 տարի (365 օր) գերազանցող ժամկետում, ապա տվյալ անձը չունի որևէ պարտավորություն ՊԵԿ-ի նկատմամբ:

Օրինակ 2

Եթե  Ա ավտոմեքենան ձեռք եք բերել 2015թ-ի ապրիլի 7-ին, իսկ վաճառել եք 2016 հունիսի 7-ին, Բ ավտոմեքենան 2016 հունվարի 16-ին, վաճառել եք  2016 սեպտեմբերի 16-ին, ապա տվյալ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն է առաջանում, քանի որ 2 պայմաններն էլ բավարարվել են: 

Օրինակ 3

Ա ավտոմեքենան ձեռք ենք բերել 2015թ-ի ապրիլի 7-ին, վաճառել 2015թ դեկտեմբերի 12: Բ ավտոմեքենան ձեռք եք բերել 2015թ մայիսի 30, վաճառել եք 2016թ հունվար 16-ին, տվյալ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանում, քանի որ չի բավարարվել առաջին պայմանը` նույն օրացույցային տարվա ընթացքում 2 մեքենա չի վաճառվել:

Ամեն դեպքում, եթե Ձեր կողմից չի բավարարվել վերը նշված կետերը և ստացել եք հարկային մարմնից ծանուցում, ապա կարող եք օգտվել բողոքարկման ձևից, ինչպես նաև հետևյալ դատական գործից :

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Կարդացեք նաև
Close
Back to top button
Close