Oրենքներ և օգտակար նյութերUncategorizedՀետաքրքիր

Թույլ չտա՛ք ՃՈ տեսուչները խաբեն ձեզ

Վարորդները երբեմն բողոքում են Ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրված արագաչափերի ցուցմունքի ճշտությունից:Որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչ տեսակի սարքեր է օգտագործում ՃՈ-ն, ինչպես են դրանք գործում և թե ինչպես կարող է ոստիկանության տեսուչը դրանցից օգտվել վարորդին խաբելու նպատակով։

«Իսկրա 1 Դ»-ն թերևս հիմնական արագաչափ սարքն է, որով համալրված են Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պարեկային գրեթե բոլոր մեքենաները։ Սարքը աշխատում է Դոպլերի էֆեկտով՝ ուղարկելով 24.15 GHz հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիք, որն անրադառնալով շարժվող օբյեկտներից (մեքենաներից)՝ փոխում է իր հաճախությունը։ Այսպիսով սարքը որոշում է այդ օբյեկտի արագությունը:

dopplerradar

Շարժական ռեժիմը՝ որպես ստացիոնար

«Իսկրա 1Դ» արագաչափն ունի աշխատանքի երկու ռեժիմ` «ստացիոնար» և «շարժման ընթացքում»: «Ստացիոնար» ռեժիմում սարքը ֆիքսում է իր տեսադաշտն ընկնող մեքենայի արագությունը՝ գտնվելով անշարժ վիճակում: Այս ռեժիմում՝ պարեկային մեքենան ու արագաչափի կողմից դիտարկվող մեքենան իրար ընդառաջ շարժվելու դեպքում, գրանցվում է երկու մեքենաների գումարային արագությունը։ Այս պատճառով սարքն ունի «շարժման ընթացքում» ռեժիմ, որի դեպքում արագաչափը ֆիքսում է ընդառաջ շարժվող մեքենայի արագությունը՝ հաշվի առնելով պարեկային մեքենայի շարժման արագությունը: Որոշ ՃՈ տեսուչներ օգտագործում են սարքի «ստացիոնար» ռեժիմը մեքենաներին ընդառաջ շարժվելիս: Այս դեպքում արագաչափը շարժվող պարեկային մեքենան ընկալում է որպես կանգնած և գումարային արագությունը վերագրում ընդառաջ շարժվող մեքենային։ Խաբեության այս հնարավարության մասին հարցմանը ի պատասխան՝ ՃՈ-ն հայտնեց, որ դա հնարավոր է: Սակայն կարելի է ուշադրություն դարձնել պարեկային մեքենայի մոնիտորի վրա (շարժվող մեքենաների արագության կողքին) աշխատանքի ռեժիմը նշող «S» (ստացիոնար) կամ «D» («շարժման մեջ») տառը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ տուգանված վարորդների բողոքների դեպքում հնարավոր է ձայնագրություններով ստուգել արագաչափի ռեժիմը “խախտման” պահին։ «S» կամ «D» տառը տեսախցիկի տեսանյութի հետ ձայնագրվում են նաև սկավառակի վրա, որն ուսումնասիրվում է վարորդի կողմից ներկայացված բողոքի դեպքում): Այսպիսով` սահմանված արագության գերազանցման համար
կանգնեցված վարորդը կարող է վստահությամբ պնդել, որ իրեն խաբել են, չհամաձայնել խախտման արձանագրության հետ և անգամ չտուգանվելու դեպքում բողոք ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն` անբարեխիղճ տեսուչի դեմ:

 

Ուրիշի արագությունը

«Իսկրա 1Դ» արագաչափերի ֆիքսած ցուցմունքը 10 րոպե շարունակ պահպանվում է էկրանին (եթե այդ ընթացքում տեսուչը չզրոյացնի այն):  Այսպիսով, պահպանված ցուցմունքը 10 րոպե շարունակ  կարելի է վերագրել ցանկացած:

Այս դեպքում պետք է տեսուչից պահանջել ցույց տալ «խախտման» տեսանյութը և տեսնել, թե որ պահին էկրանին հայտնվեց ֆիքսված արագությունը։ Եթե այն հայտնվեց  ձեր մեքենայի՝ տեսանյութում երևալու պահին, ապա ցուցմունքը ձերն է: Եթե ցուցմունքը արդեն պահպանված էր մինչև ձեր մեքենայի տեսանյութում հայտնվելու պահը, ապա ձեզ փորձում են խաբել։

«Դե լավ, բեր ամրագոտի գրեմ»

Թե՛ արագաչափի աշխատանքի ռեժիմի, և թե՛ վարորդին մեկ ուրիշի ցուցմունք վերագրելը կբացահայտվի, եթե ՃՈ անբարեխիղճ տեսուչի գործունեության զոհ դարձած վարորդը չհամաձայնի խախտման հետ և ՃՈ պետին բողոքարկի տեսուչի որոշումը: Դժբախտաբար, վարորդներից շատերը վստահ լինելով, որ խախտում չեն արել, իրենց անզոր են զգում ու համաձայնում են տեսուչի կողմից առաջարկվող ավելի մեղմ տուգանքին` կորցնելով բողոքարկելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ կան բազմաթիվ իրավիճակներ, երբ ՃՈ մեքենաներում տեղադրված արագաչափ սարքերը պարզապես սխալ տվյալ են ցուցադրում` անկախ տեսուչի կամքից:

Հոդվածի հիմք է հանդիսանում “hetq.am” կայքում Daniel Ioannisyan-ի կողմից կատարված գրառումը։

 

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

1 մեկնաբանություն

  1. Մեկ լրացում ևս, «Իսկրա 1 Դ» արագաչափի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ նաև թունելների մեջ, օրինակ 2016թ-ին եղել է դեպք, երբ Դիլիջանի թունելի մեջ կատարված չափումով տուգանք են գրել, որը հետագայում վերադասության կարգով բեկանվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close