Հետաքրքիր

Զավեշտ: ՃՈ-ն և՛ բավարարել է, և՛ մերժել է միևնույն բողոքը

[vc_row][vc_column][vc_column_text]

Վերջերս զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությանն ուղղված բողոքարկան առընչությամբ: Ինչպես տեղեկացանք Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ղազարյանից, իրեն հասցեագրված 26.07.2016թ. վարչական տույժ նշանակելու մասին որոշման բողոքարկման դիմումը ունեցել է երկու իրարամերժ պատասխան: Բանն այն է, որ տուգանված վարորդը որոշել է տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել միաժամանակ  և՛ գրավոր, և՛ էլէկտրոնային տարբերակներով: Արդյունքում, դիմում ներկայացնելուց հետո  որոշ ժամանակ անց Հայկ Ղազարյանը Ճանապարհային ոստիկանությունից ստանում է պատասխան նամակ ՝ տույժ նշանակելու որոշումը կարճելու վերաբերյալ: Մի քանի օր անց, ևս մեկ նամակ ստանում է բողոքարկման դիմումը մերժելու և տույժ նշանակելու որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ : Ընդ որում, 2 որոշումներն էլ կայացվել են նույն օրը՝ ունեն միևնույն ամսաթիվը: Ստացվում է, որ միևնույն բողոքը, կախված անհայտ հանգամանքներից, կարող է և՛ բավարարվել, և՛ մերժվել:

Խախտումն արձանագրելու մասին տեսանյութը կցվում է.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close