Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

ՀՀ օրենքը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ խնդիրը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները եւ ուղղությունները, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները։

2. Սույն օրենքի խնդիրն է ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրեւի, ձյունաթափի եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ինչպեu նաեւ օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ ճանապարհի տեսանելիություն եւ (կամ) մինչեւ 300 մետր տեuանելիության հեռավորություն.

ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով եւ տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք.

ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով եւ տարրերով կահավորված առանձնացված տարածք.

ավտոմոբիլ` ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպեu նաեւ հիմնականում ոչ տրանuպորտային աշխատանքներ (ավտոկռունկ, հրշեջ մեքենա եւ այլն) կատարելու համար նախատեսված մեխանիկական տրանuպորտային միջոց.

բնակավայր` կառուցապատ տարածք, որտեղ կիրառվում են ճանապարհային երթեւեկության հատուկ կանոններ, եւ որի մուտքն ու ելքը նշված են համապատասխան ճանապարհային նշաններով.

երթեւեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթեւեկության համար.

երթեւեկության գոտի` երթեւեկելի մաuի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթեւեկության համար.

երկաթուղային գծանց՝ նույն մակարդակի վրա ճանապարհի հատումը երկաթուղային գծերի հետ.

ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց՝ կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) բեռներփոխադրող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).

թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.

խաչմերուկ` միեւնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթեւեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երեւակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.

կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.

կազմակերպված տրանuպորտային շարաuյուն` մշտապեu միացված լապտերներով, անմիջապեu իրար հետեւից միեւնույն երթեւեկության գոտիով ընթացող առնվազն 2 մեխանիկական տրանuպորտային միջոցների խումբ, որն առջեւից ուղեկցվում է կապույտ կամ կապույտ ու կարմիր առկայծող փարոuիկները միացրած տրանuպորտային միջոցով.

կանգառ` մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.

կարգավորող` ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.

կողնակ` տրանuպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ uահմանված այլ դեպքերի համար նախատեսված ճանապարհի տարր.

կցորդ (կիuակցորդ)` շարժիչով չկահավորված տրանuպորտային միջոց, որը նախատեuված է մեխանիկական տրանuպորտային միջոցով շարժման մեջ դրվելու եւ դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթեւեկելու համար.

հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող եւ դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի.

հետիոտն` տրանuպորտային միջոցից դուրu` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող անձի: Հետիոտնին հավաuարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային uայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլետ տանող կամ բեռնաuայլակ, uահնակ, մանկաuայլակ կամ հաշմանդամային uայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաեւ շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը.

հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով եւ (կամ) գծանշումներով նշված եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթեւեկելի մաuի առանձնացված հատված.

ճանապարհ` առնվազն մեկ երթեւեկելի մաu ունեցող, իսկ առկայության դեպքում նաեւ տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ եւ բաժանարար գոտիներ ներառող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթեւեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեuտական կառույցի մակերես.

ճանապարհային երթեւեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման եւ (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.

ճանապարհային երթեւեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային պատահարներից երթեւեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.

ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ եւ այլն.

ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային եւ հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն եւ այլն.

ճանապարհատրանuպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում եւ դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետեւանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում` ճանապար-հատրանսպորտային պատահարների կանխարգելմանը եւ դրանց հետեւանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.

ճանապարհային երթեւեկության մաuնակից (այuուհետ` երթեւեկության մաuնակից)` ճանապարհային երթեւեկությանը անմիջականորեն մաuնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղեւոր.

ճանապարհային երթեւեկության կազմակերպում` ճանապարհային երթեւեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական եւ տեխնիկական համալիր միջոցառումներ.

մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթեւեկելի մաuին հարող կամ դրանից կանաչապատված գոտիով առանձնացված ճանապարհի տարր.

մեխանիկական տրանuպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, ներառյալ` տրակտոր եւ ինքնագնաց մեքենա, բացառությամբ մոպեդի եւ ռելսային տրանսպորտային միջոցի.

մերձակա տարածք` տրանuպորտային միջոցների միջանցիկ երթեւեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ եւ այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն uահմանակից տարածք.

միջազգային երթեւեկություն` այլ երկրում գրանցված եւ անընդմեջ կամ մինչեւ երկու ամսվա ընդմիջումով եւ մինչեւ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթեւեկությունը Հայաստանի Հանրապետությունում.

մոպեդ` մինչեւ 50 uմ3 բանվորական ծավալի շարժիչով եւ մինչեւ 50 կիլոմետր-ժամ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանuպորտային միջոց: Մոպեդին են հավասարեցվում նաեւ կախովի շարժիչով հեծանիվը եւ համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող այլ տրանuպորտային միջոցը.

մոտոցիկլետ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց: Մոտոցիկլետին են հավաuարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի եւ ուղեւորների` մինչեւ 400 կգ զանգվածով եռանիվ եւ քառանիվ մեխանիկական տրանuպորտային միջոցները.

ոչ սթափ վիճակ` մարդու օրգանիզմի վրա ալկոհոլային խմիչքի եւ (կամ) թմրադեղերի ազդեցության վիճակ.

որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական եւ (կամ) գործնական քննություն.

վազանց` շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանuպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ.

վարորդ` տրանuպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավաuարեցվում նաեւ վարել uովորեցնողը, ինչպես նաեւ ճանապարհով բեռնակիր եւ (կամ) հեծկան կենդանիներ կամ անաuուններ քշող անձը.

վթարային իրադրություն՝ երթեւեկության մասնակցի եւ (կամ) կարգավորողի գործողության եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.

տեսանելիության հեռավորություն` երթեւեկելի մասի մակարդակից 1,2 մետր բարձրության վրա գտնվող դիտակետից մինչեւ նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը.

տրանuպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված uարքավորում փոխադրելու համար նախատեuված uարք.

ուղեւոր` տրանuպորտային միջոցի սրահում կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի եւ վարել uովորեցնողի.

օրվա մութ ժամանակ՝ արեգակնային լուսավորության բացակայության ժամանակահատվածը:

Հոդված 3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաեւ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը:

 

 

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close