ԲարեկարգումՆորություններ

Բողոքի ձայնը տեղ հասավ: Փոսը սարքեցին

[vc_row][vc_column][vc_column_text]

      Վերջին օրերին ինչպես բազմաթիվ վարորդների, այնպես էլ <<Վարորդի ընկեր>> նախաձեռնության անդամների ուշադրության կենտրոնում էր հայտնվել Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում վերջերս առաջացած և օրեցօր էլ ավելի ընդարձակված փոսը, որը խոչընդոտում էր փողոցի բնականոն երթևեկությունը և վտանգ ներկայացնում վարորդների համար:

13901407_2092372224321216_4567867638915560282_n       14021463_2092372194321219_3923111045958605889_n

      <<Վարորդի ընկեր>> նախաձեռնությունը անտարբեր չգտնվեց և դիմեց Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով այդ խոչընդոտի գոյության մասին և կոչ արեց սեղմ ժամկետներում աշխատանքներ ձեռնարկել այն վերացնելու համար: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանը անհապաղ սկսեց փոսի վերանորոգման աշխատանքները և վերացրեց վարորդների համար <<պատուհաս>> դարձած այդ փոսը:

 փոսը սարքեցին      փոսը սարքվեց

      Հ.Գ.-Հարգելի քաղաքացիներ, նման երևույթների հանդիպելու դեպքում անպայման տեղեկացրեք մեզ՝ այդ խնդրի վերացմանը հետամուտ լինելու համար կամ ինքներդ առցանց դիմեք Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով ծագած խնդրի մասին:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close