Բաց ՆամակներՀետաքրքիր

Բաց նամակ ՃՈ-ԻՆ և Երևանի Քաղաքապետարան

“Ողջունում ենք Ձեզ, հարգելի՛ ՃՈ և Քաղաքապետարան։

Այս նամակը միաժամանակ ենք ուղարկել Ձեզ, քանի որ այս հարցը ՄԻԱՍՆԱԿԱՆ պետք է լուծվի:

Գաղտնիք չէ, որ Գ.Նժդեհի՝ Մայիսի 9 փողոցից մինչև Արշակունյաց հատման հատվածում մշտապես խցանումներ են լինում և խաթարվում է երթևեկությունը: Այդ հատվածում խցանումներն առաջանում են հասարակական տրանսպորտի և տվյալ վայրում կանգառի առկայությամբ, ինչպես նաև, հարկ ենք համարում նշել վարորդների՝ սխալ կանգառ կատարելու, ուղևոր վերցնել-իջեցնելու պատճառները: Նրանք նույնինսկ 3-րդ երթևեկելի գոտում են կանգառ կատարում: Այս հարցը շատ հրատապ է և պետք է վերջապես հանգուցալուծում ստանա: Երկարատև քննարկումներից ելնելով, մենք մեր կողմից առաջարկում ենք խնդրի լուծման 4 տարբերակ՝ իրենց դրական և մի քիչ էլ բացասական կողմերով՝

Բաց նամակ ՃՈ և Քաղաքապետարան Սխեմա

 

1.    Տվյալ կանգառը՝ N1, մի քիչ իջեցվի դեպի ներքև, այսինքն դեպի Մայիսի 9-ի խաչմերուկը, բայց այս լուծումը այնքան էլ լավը չի մեր կարծիքով:
2.    Տվյալ կանգառում կահավորվի “ԳՐՊԱՆԻԿ”, որպեսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի պարտադիր “ԳՐՊԱՆԻԿՈՒՄ”, սակայն հաշվի առնելով հասարակական տրանսպորտի վարորդների ավտոմեքենա վարելը “մեծ փորձը” նրանք դա ևս չեն կատարի, այս տարբերակը միջանցիկ լուծում է:
3.    Սա ամենավատ տարբերակն ենք առաջարկում, N1 կանգառը վերացնել, քանի որ այդ կանգառից 150-200 մետր հեռավորության վրա տեղայակված են 2,3,4 կանգառները, որոնցով իրենց ուզած ուղղության տրանսպորտները անցնում են: Սակայն այս քայլով հետիոտներին անհանգստություն կպատճառենք, դրա համար այս լուծումը այնքան էլ հարմար տարբերակ չի:
4.    Սա ամենառեալ տարբերակն է՝ խնդրենք, որպեսզի մինչ այդ կանգառը և կանգառից հետո մոտավորապես 50 մետր երկայնքով ՙՙկանգառն ու կայանելը արգելվում է՚՚  նշան լինի, և ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ կանգառի իրավունք ունենա․ ՈՉ ՄԻ ՏԱՔՍԻ, ոչ մի այլ ավտոմեքենա, ինչպես նաև ՃՈ-ից վերակարգ նշանակվի: Կարևոր է նաև հասարակական կարգը պահպանող ոստիկանների առկայությունը տվյալ վայրում, որպեսզի վերահսկեն տվյալ վայրը և հասարակական տրանսպորտի վարորդներին ստիպեն կանգառ կատարելու ՄԻՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏՈՒՄ, դրանից դուրս ոչ մեկին ՉԹՈՒՅԼԱՏՐՎԻ: Տվյալ լուծման մեթոդին մենք ինքներս կողմ ենք, կարող ենք օգնել միասին դա անել:Մենք ուժեզ ենք միասին…

  Հարգանքներով` ‘Վարորդի Ընկեր’ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

1 մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close