Oրենքներ և օգտակար նյութերԱրագաչափՀետաքրքիրՆորություններ

Արագաչափ ՝ հնարավորությունները և արգելքները

Գործածումը

Տրանսպորտային միջոցների արագության չափման ռադիոլոկացիոն սարք MultaRadar SD580  (հետագայում` արագաչափ) նախատեսված է տրանսպորտային միջոցի արագության չափման համար։

Նկարագրություն

Արագաչափն աշխատում է Դոպլերի էֆեկտով՝ ուղարկելով չորս տարբեր հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիք, որոնք անդրադառնում են շարժվող օբյեկտներից՝ (մեքենաներից) փոխելով իրենց հաճախությունը։

Ընդունիչ ալեհավաքը, կլանելով անդրադարձած ալիքները, հաշվարկում է դրանց հաճախային տեղաշարժը և որոշում արագությունը՝ արագաչափի տեղադրման անկյան ճշգրտմամբ: Տրանսպորտային միջոցի արագության հաշվարկը կատարվում է անընդհատ, քանի դեռ այն գտնվում է  ճառագայթող ալեհավաքի «տեսադաշտում»: Չափման արդյունք է հանդիսանում բազում անգամներ հաշվարկված արագությունների միջինը:

ՏՄ-ից անդրադարձած ալիքները տարբեր հաճախությունների մոդուլիացիայում  ունեն  ֆազային ուշացումներ, որոնք ուղիղ համեմատական են ՏՄ-ից մինչ արագաչափը ընկած հեռավորությանը: Այսպիսով, արագաչափը կատարում է նաև հեռավորության չափումներ:

Մոդուլիացիայի մեկ փուլում համակարգիչ են մտնում տվյալներ բոլոր ՏՄ-ների վերաբերյալ, որոնք գտնվում են արագաչափի աշխատանքային սահմանում:

Աշխատանքային սկզբունքը

Համակարգիչը համեմատում է ՏՄ-ների արագության և տվյալ տեղամասում թույլատրելի արագության շեմի արժեքները, ինչպես նաև համեմատում է մինչև ՏՄ-ն ընկած հեռավորությունը երթևեկելի գոտիների սահմանների հեռավորությունների հետ: Գոտիների սահմանների թիվը չի գերազանցում յոթը․ առաջին սահմանը՝ մայթի և փողոցի սահմանն է, մնացած վեց սահմաններով կարող են կառուցվել ոչ ավել, քան վեց գոտի: Հեռավորության որոշումը FSK հաճախային մոդուլացիայի շնորհիվ թույլ է տալիս որոշել, թե որ գծում է գտնվում մեքենան: Այսպիսով, համակարգը իրագործում է ՏՄ-ների սելեկցիա՝ ըստ գծերի, արագության և ուղղության՝ միանգամից վեց գծում:

Արագաչափը  տեղադրվում է երթևեկելի տեղամասից առնվազն 2մ հեռու և 2,5մ բարձրության վրա: Արագաչափի օպտիկական տեսասարքի և ճանապարհի առանցքների կազմած անկյունը պետք է լինի 20°: Ճշգրիտ տեղադրումը անհրաժեշտ է ՏՄ-ի շարժման արագության ճիշտ հաշվարկի համար, նաև որպեսզի ՏՄ-ի նկարը ստացվի այն կետում՝ որտեղ ֆիքսված է թույլատրելի արագության գերազանցումը: Այն դեպքերում, երբ ռադարի ճառագայթի տակ հայտնվում են երկու և ավելի ՏՄ, շարժվելով երկու տարբեր գծերով թույլատրելին գերազանցող արագությամբ, նկարահանում տեղի չի ունենում՝ մի ՏՄ-ի արագությունը մյուսին վերագրելու սխալմունքի բացառման նպատակով:

արագաչափ1

Չափման արդյունքների ինֆորմացիան ցուցադրվում է 2 նկարներում (երկրորդ վերահսկիչ լուսանկարը արվում է առաջինից 0,5 վրկ հետո): Լուսանկարի վերևի տողում նշվում է ուղղության, արագության, ամսաթվի և երթևեկելի գծի մասին ինֆորմացիան: Եթե ՏՄ-ն գտնվում է երկու գծերի սահամանի վրա, ապա նշվում է երկու գիծ (2-3):

արագաչափ 2

Comments

comments

Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close