ՀետաքրքիրՆորություններ

ԱՎՏՈԵՐԹ առանց ոստիկանության

[vc_row][vc_column][vc_column_text]Սեպտեմբերի 25-ին Մեր գրասենյակը «Կարգապահ վարորդ՝ անվտանգ երթևեկություն» խորագրով ավտոերթ նախաձեռնեց: Ավտոերթի նպատակն էր՝ պահպանել և խրախուսել անվտանգ և կարգապահ երթևեկությունը: Ավտոերթը օրինակ է ծառայել այն վարորդներին, ովքեր չեն պահպանում երթևեկության կանոնները (դիտավորյալ կամ չիմացության պատճառով) և հաճախակի ենթարկվում են տույժերի: Երթի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե՛ փորձով, թե՛ խնդիրներով ու դրանց լուծումներով: Ավտոերթին մասնակցեցին ինչպես ավտոմեքենա ունեցողները, այնպես էլ ուղևորներ, ովքեր պարզապես  հետևում էին երթի ընթացքին: Մեր հասարակական կազմակերպությունը հավաքվածներին ներկայացրեց կազմակերպության գործունեության բնույթը, պատմեց ապագայում պլանավորված միջոցառումների, ավտոերթերի մասին: Երթուղին բաժանվել է մասնակիցների միջև, բաժանվել են նաև կպչյուններ, որպեսզի ավտոմեքենաներն իրարից տարբերվեն: Որպես անակնկալ՝ «VG OIL Service»-ի կողմից մասնակիցներին  բաժանվեցին զեղչի կտրոններ: Երթի ընթացքում ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Երթը անցնելով շուրջ 30 կմ՝ հասավ վերջնակետին՝ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի գրասենյակ: Սիրելի վարորդնե՛ր, հիշեք՝ Ձեզ տանը միշտ սպասում են:[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ավտոերթի լուսանկարները[/minti_headline][minti_imageslider ids=”4009,4010,4011,4012,4013,4014,4015,4017,4018,4019,4020,4021,4023,4024,4025,4026,4027,4029,4032,4033,4034,4035,4036,4037,4038,4039,4040,4041,4042,4043,4044,4045,4046,4047″][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close