Հետաքրքիր

Ավտոերթ: Կարգապահ երթևեկության խրախուսում

[vc_row][vc_column][vc_column_text]

     Հարգելի վարորդներ և ուղղակի քաղաքացիներ, Վարորդի Ընկեր գրասենյակը կազմակերպում է ավտոերթ՝ ի նշան անվտանգ և կարգապահ երթևեկության: Ավտոերթի նպատակն է խրախուսել կարգապահ վարորդներին, հորդորել մյուս վարորդներին, որպեսզի խուսափեն խախտումներից, և առավել ևս զերզ մնան երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը վտանգելուց: Մեր նպատակն է վարորդներին կոչ անել լինել կարգապահ, զգոն և  ավտոմեքենան վարել միայն օրենքների սահմաններում, քանզի միայն խախտում չանելով է հնարավոր չտուգանվել:

     Հրավիրում ենք բոլորիդ: Ավտոերթին կարող են  մասնակցել նաև այն մարդիկ, ովքեր մեքենա չունեն, տեղում շատ ավտոմեքենաներ են լինելու, կարող են տեղավորվել մնացած մեքենաների մեջ և մասնակցել որպես ուղևոր: Ավտոերթը կսկսվի Վարորդի Ընկեր գրասենյակի մոտից՝ Արցախի 30 հասցեից, և կշարունակվի հետևյալ երթուղիով՝ դեպի Ռոստովյան — Դավիթ Բեկ — Գայի — Մյասնիկյան — Աբովյան — Կորյուն — Մ.Մաշտոց — Իսակով — Բագրատունյաց — Գ.Նժդեհ — Արցախի 30:

Ավտոերթ: Կարգապահ երթևեկության խրախուսում
Ավտոերթ: Կարգապահ երթևեկության խրախուսում

    Երթուղուն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

    Միջոցառումը կսկսվի 11:30-ին, կշարժվենք ժամը 12:00-ին  և կտևի մոտ 1 ժամ(30 կմ): Կվերադառնանք կսզբնակետ և հաճելի քննարկումներ կիրականացնենք:

    Հ.Գ. Սիրով սպասում ենք բոլորիդ: Մասնակցությունը ժպիտով և միայն բարձր տրամադրությամբ:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close