Հետաքրքիր

Նոր փոփոխություններ ԱՊՊԱ-ի կանոններում սեպտեմբերի 1-ից

Եվ այսպես՝

1. Այսուհետ, ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց վարորդները չեն նշվելու, բոլոր պայմանագրերը կնքվելու են անսահմանափակ վարորդների թվով, իսկ մինչև սեպտեմբերի 1-ը կնքած պայմանագրերը այդ օրվանից հետո հանդիսանալու են որպես անսահմանափակ վարորդների թվով կնքված պայմանագրեր:

2.Նախկինում, վարորդը` իր անունը (որպես լիազորված վարորդ) լիազորված վարորդների ցուցակի մեջ ավելացնելիս, վճարում էր նաև մալուսը (թանկացումը), այսուհետ, քանի որ այլևս չեն լինելու լիազորված վարորդներ, վթար ունենալու դեպքում մալուսը հաշվելու են մեքենայի սեփականատիրոջ անվամբ:

3.Մինչև 100,000 դրամ վնասներով ավտովթարները, որտեղ ներգրավված կլինեն միայն երկու մեքենա, անձնական և այլ գույքային վնասներ չեն լինի, վարորդները կկարողանան կարգավորել առանց ապահովագրական ընկերության համաձայնության, այսինքն՝ եթե վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը և մյուս վարորդը չունի 100,000 դրամը գերազանցող պահանջ իր նկատմամբ, վարորդները լուսանկարահանում են դեպքի վայր ու մասնակից մեքենաները իրենց վնասվածքներով հանդերձ (առնվազն 3 լուսանկար), մեքենաները տեղաշարշում են և զանգահարում են մեղավոր վարորդի ապահովագրական ընկերություն: Քանի որ օրենքը նոր է փոխվել, վարորդների 99.9% իրենց մոտ չունեն համաձայնեցված հայտարարագրի նմուշ, որը նույնպես պետք է լրացնեն և տանեն ապահովագրողին, սկզբնական շրջանում կարող են երկու վարորդներով մոտենալ ապահովագրական ընկերության գրասենյակ և այնտեղ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը: Որպես կարևոր ինֆորմացիա, հարկ եմ համարում նշել, որ պարտավոր եք ապահովագրողին զանգահարել վթարից հետո 40 րոպեի ընթացքում, ոչ ուշ:

4.Եթե տուժող մեքենայի վնասը գերազանցում է 100,000 դրամը, կամ վարորդների մեջ չկա համաձայնություն մեղավորության վերաբերյալ, կամ առկա է անձնական կամ այլ գույքին պատճառված վնաս, տվյալ բոլոր դեպքերում վթարը արձանագրվում է ՃՈ-ի կողմից: Վարորդներից մեկը զանգահարում է ՃՈ-ի հերթապահ մաս (Երևանում՝ 010-52-27-63) և տեղեկացնում պատահարի մասին: Եվ ինչպես նախորդ կետում, այս դեպքում էլ վարորդը պարտավոր է ապահովագրողին զանգահարել 40 րոպեի ընթացքում:
Հ.Գ. Մինչև 100,000 դրամի դեպքում ապահովագրականի փորձագետները դեպքի վայր չեն ժամանում, իսկ 100,000 դրամից ավելիի դեպքում դեպքի վայր ժամանելը մնում է ապահովագրողի հայեցողության վրա, ԲԱՅՑ եթե վթարը արդեն ՃՈ-ն ձևակերպել է և դուք տեղեկացրել եք ապահովագրողին, իսկ փորձագետը դեռ չի ժամանել, կարող եք լքել դեպքի վայրը՝ ապահովագրողին դրա մասին տեղեկացնելով, որ փորձագետն այլևս չգա ձեզ փնտրի ամբողջ քաղաքով մեկ: Ամեն դեպքում լինեք մեղավոր թե տուժող տեղեկացրեք ձեր ապահովագրական ընկերությանը:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close