Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Ամրագոտու տուգանքի : Օրենքի կիրառում, թե՞…

[vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Ինչու՞ ՀՀ-ում տեսանկարահանող սարքերն ամրագուտու խախտումը չեն արձանագրում[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Նոր տեսանկարահանող սարքերՕրինակ՝ մեր հարևան Ռուսաստանի Դաշնությունում տեսանկարահանող սարքերով արձանագրում են ամրագոտու խախտում ու տուգանում են, իսկ մեր երկրում` ոչ: ՌԴ-ում տեսանկարահանող սարքերը վերահսկում են ճանապարհային ոստիկանության աշխատողները, ովքեր օրենքի ուժով իրավունք ունեն նայել մենքենայի սրահի ներսը՝ ամրակապված լինելու փաստն արձանագրելու նպատակով (միայն ու միայն): Իսկ մեր երկրում, քանի որ տեսախցիկներով հսկողություն են իրականցնում ու խախտում հայտնաբերում ոչ պետական կառույցի, մասնավորապես ոչ Ճանապարհային ոստիկանության լիազորված աշխատակիցներ, այլ ՍԴ մասնավոր ընկերության աշխատակիցներ, հետևաբար, նրանք մեքենայի մեջը ոչ մի պատրվակով նայելու իրավունք չունեն. ոչ զննելու, ոչ խուզարկելու, ոչ ուղղակի ակնադիտական, ոչ էլ այլ որևէ նպատակով: Դա պայմանավորված է նրանով,, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ մասով մեքենան հավասարեցված է բնակարանին, իսկ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 24-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք ու արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սա նշանակում է, որ միայն դատարանի սանկցիայով իրավունք կունենա որևե մեկը մեքենայի սրահը ուսումնասիրել ու դա փաստաթղթավորել` արձանագրել: Բացառություն է միայն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որին այդ իրավունքը վերապահված է օրենքով: Մի խոսքով, եթե ներկայումս ՃՈ-ն գրանցեր ամրագոտու խախտում տեսանկարահանող սարքի միջոցով, ապա կարելի է անել հետևություն, որ տեսանյութը իրեն փոխանցել է ՍԴ-ն, որի աշխատողը չնայած փակում է խախտում կատարողի պատկերը սև վանդակով, բայց  միևնոււյն է նա նկատել է խախտումը՝ մեքենայի ներսը զննելու արդյունքում: Հետևաբար, նշված ապացույցը կհամարվի օրենքի խախտմամբ ձեռք բերված, ևայն ոչ միայն կարելի է անվավեր ճանաչել, այլ կարելի է դիմել դատարան` խախտված իրավունքը վերականգնելու պահանջով:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][minti_headline type=”h2″]Իսկ երբ տեսուչն է կանգնեցրել, որքանո՞վ է դա իրավաչափ և օրինական[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

ամրագոտու տուգանքԱյստեղ կարելի է հիշել “Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի 17-հոդվածի /Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը և կարգը/ 1-ին կետի (ա) մասը, որով.
1. Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝
ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար:
Բայց եթե, այնուամենայնիվ, տեսուչը կանգնեցրել է, ինչպե՞ս է պետք վարվել:
Երբ տեսուչը կանգնեցնում և տուգանում է չամրակապված լինելու պատճառով, շատերը արձանագրությունը չեն ստորագրում`այդ կերպ հայտնելով իրենց անհամաձայնությունը: Սակայն, ամեն դեպքում, եթե վարորդը ամրակապված է եղել ու համաձայն չէ տեսուչի արձանագրածին, ապա անպայման այդ մասին պետք է նշվի արձանագրությունում: Արձանագրությունում որևէ նշում չանելը, այդ թվում նաև անհամաձայնություն չգրելը, ոչ մի կերպ չի նշանակում, որ վարորդը համաձայն է, ուղղակի մարտավարության ու առավել համոզիչ լինեու առումով ամեն դեպքում առարկություն գրել պետք է: Եթե վարորդը գրում է իր անհամաձայնությունը, մոտավորապես հետևյալ կերպ շարադրելով. տեսուչը արձանագրությունում նշել է իր սուբյեկտիվ կարծիքը, նույն կերպ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ նշել ես, որը հակասում է տեսուչի կարծիքին, ուստի գործի օբյեկտիվ լուծման համար այս դեպքում անհրաժեշտ է որևէ լրացուցիչ ապացույց` տեսանյութ և այլն: Ապա այս դեպքում, առավել տրամաբանական կլինի հետագա արդյունավետ պաշտպանության համար արձանագրությունում գրել անհամաձայնությունը:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_headline type=”h2″]Չամրակապված լինելու մասին ավտոմեքենայի նախազգուշացնող ազդանշանը[/minti_headline][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

ամրագոտու տուգանքըԲոլոր մեքենաների ցուցիչների վահանակները գործարանային ձևավորմամբ պարունակում են 3 գույն` վարորդին այս կամ այն խնդրին ծանուցելու նպատակով: Գույները հետևյալն են՝ կանաչ, դեղին և կարմիր, հիշեցնում են լուսացույցի լույսերը և ունեն նույն նշանակությունը /կանաչի փոխարեն երբեմն օգտագործվում է կապույտը/: Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների կանաչը թույլատրող ազդանշան է, նույնը և ցուցիչների վահանակում: Օրինակ՝ հեռահար կամ մոտակա լույսերի, միացված թարթիչի ու նման ինֆորմացիոն տեղեկությունները վահանակի վրա արտացոլվում են կանաչ թույլատրելի գույնով: Դեղինը կիրառվում է նախազգուշացման նպատակով. մեքենայի էլեկտրոնային համակարգերից մեկի խափանման, կամ որևէ ցուցիչի /датчик/ աշխատանքի խափանման դեպքում վահանակում միանում է դեղին նախազգուշացնող լույսը: Оրինակ` ապակեողողիչ տարրայում հեղուկի պակասը, ABS համակարգը և այլն: Դա նշանակում է, որ մեքենան ունի անսարքություն, սակայն շահագործումը դեռևս թույլատրելի է: Իսկ հիմա անդրադառնալով կարմիրին, նշենք, որ լուսացույցի արգելող կարմիր լույսի նման ցուցիչների վահանակում կարմիր գույնով ազդանշանները ևս տեղեկացնում է, որ մեքենան շահագործելը խորհուրդ չի տրվում և միայն անհապաղ դադարեցնելով շահագործումը ու վերացնելով տվյալ խնդիրը կարելի է շարունակել ճանապարհը: Դրանց թվին են դասվում բանվորական արգելակի միացված լինելը /ручной тормоз/, հովացման համակարգի խափանված լինելը /радиатор/, շարժիչում յուղի կրիտիկական պակաս լինելը ու նմանատիպ վտանգավոր երևույթներ:
Այս մեկնաբանությամբ պարզ է դառնում,  որ թե՛ օրենսդիրը, և թե՛ ավտոարտադրողը այնքան են կարևորում ամրագոտու օգտագործումը վարորդի և ուղևորների կողմից, որ օրենսդիրը օրենքի ուժով թույլատրել է տեսուչին զննել մեքենայի սրահը ամրագոտու օգտագործման փաստի վերահսկման նպատակով` առանց վարորդի կամ սեփականատիրոջ թույլտվության, իսկ աշխարհի բոլոր ավտոարտադրող ընկերությունները մեքենան շահագործելու դեպքում չամրակապվելու պայմաններում ցուցիչի վահանակը կարմիր արգելող գույնով է պատկերում և վարորդին հիշեցնում ամրակապվելու անհրաժեշտության մասին:

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_spacer height=”30″][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][vc_column_text]

Միաժամանակ հարկ է նշել, որ չամրակապված երթևեկելու դեպքում վարորդին կանգնեցնելիս տեսուչի առաջնային նպատակը պետք է լինի վարորդին նախազգուշացնելն ու ամրակապվելու մասին հորդորելը, այլ ոչ թե անմիջապես տուգանելը: Հակառակ դեպքում տպավորություն է, որ վարորդի չամրակապված լինելը տեսուչին ուրախություն է պատճառում, այլ ոչ թե անհանգստություն ու մտահոգություն:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն Արտակ Խաչատուրոֆֆին անչափ օգտակար ու հետաքրքիր տեղեկության համար

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close